Ով կառավարելու է, թող նա էլ պատասխանը տա

timthumb (1)

«Ես չեմ տեսնում քայլեր, որով հնարավոր կլինի կանխել Հանրապետական կուսակցության թեկնածուի ընտրությունը: Դեռևս մեխանիզմներ չկան: Չնայած այն հանգամանքին, որ քաղաքական որոշ ընդդիմադիր ուժեր փորձում են քայլեր անել, նրանք միասնական ծրագիր չունեն: Ասվածի ապացույցը մարտի տասին կայացած հանրահավաքն էր, որն այդքան էլ մարդաշատ չէր և իրատեսական չեմ համարում ընդդիմադիր հատվածի ներկայացրած պահանջները, քանի որ չհամախմբվեց»,-այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Картинки по запросу լյուդմիլա սարգսյան

Վերջինիս խոսքով՝ ընտրության ժամանակ փող վերցրած քաղաքացին փողոցային ակտիվ պայքարի դուրս չի գա, իսկ եթե սրան ավելանում է նաև այն հիասափությունը, որը հասարակությունն ապրեց հանրահավաքներից և իրականություն չդարձած կոչերից հետ, ապա լճացած իրավիճակի պատճառը պարզ է դառնում. «Ընդդիմությունը թույլ կարգավիճակում է: Ես չեմ հասկանում իշխանության այն մոտեցումը, որ իշխանությունը չի կարողանում կարևորել ընդդիմության դերը և չի նպաստում, որ ընդդիմությունը դառնա ավելի ուժեղ և ինքնաբավ: Իշխանությունը պետք է քայլ անի, որ կուսակցությունները կարողանան գոյատևել, պետական մակարդակով ֆինանսական աջակցություն է պետք ընդդիմությունը: Որևէ մեկը չի կարող որևէ գործարարի միջոցներով երկար գոյատևել»: 

Անդրադառնալով ընդդիմադիր հատվածի համախմբանը կամ դրա բացակայությանը, Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ ժամանակը ցույց կտա, թե, օրինակ, Ազգային ժողովում հայտնված ընդդիմադիր ուժերից ով է ընդդիմադիր, ով՝ ոչ. «Քանի որ մինչ օրս հարց է մնում, թե՝ երբ ընդդիմությունը պահանջում է Սերժ Սարգսյանի հեռացումը համակարգից, ինչո՞ւ այլ մարդու անուն չի տալիս: Տարօրինակ է, որ Սերժ Սարգսյանի վարչապետությանը մեր ընդդիմադիրներն ասում են ոչ, բայց փոխարենը չեն տալիս այլ թեկնածուի անուն: Ինչպե՞ս կարող է հասարակությունը նման պահանջին վստահել»:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ արդյո՞ք երկրում կա ռեալ լծակ՝ Հանրապետականի որոշման վրա ազդելու և ինչպե՞ս է ինքը վերաբերվում Սերժ Սարգսյանի վարչապետությանը, Լյուդմիլա Սարգսյանը ասաց. «Չկա լծակ ազդելու, Սերժ Սարգսյանի վարչապետության հարցը դեռ հստակ չէ: Խոշոր հաշվով՝ ավելի լավ է՝ պատասխան տա այն մարդը ով կառավարելու է. մինչև հիմա երկիրը կառավարել է նախագահը, պատասխան է տվել վարչապետը: Հիմա, եթե պետք է կառավարի Սերժ Սարգսյանը, պատասխանն էլ թող տա ինքը, ոչ թե ստացվի էնպես, որ Սերժ Սարգսյանը կառավարի, իսկ պատասխանը տա Կարեն Կարապետյանը».,-ասաց Սարգսյանը: 

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *