Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում ամփոփվեցին ԲԽԴ-ի ընտրության արդյունքները։
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԵԼՔ խմբակցության 7 անդամները դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանի թեկնածությանը, իսկ Գագիկ Մելիքյանը հայտարարում է, որ Գագիկ Հարությունյանին դեմ է քվեարկել 2 հոգի։ «Սա ես համարում եմ մանր ժուլիկություն»,-արդյունքների հայտարարումից հետո ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Գործին միջամտեց Լենա Նազարյանը և նշեց, որ թեև ինքը եղել է հանձնաժողովում՝ չի կարող վստահ լինել, որ դեմ քվեաթերթիկները չեն դրվել կողմերի հետ։
Վեճին միջամտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և հայտարարեց, որ բոլոր խմբակցությունները ստորագրել են արձանագրությունների տակ և խորհուրդ տվեց բանավեճի չվերածել այս հարցը։
ԵԼՔ-ից՝ պատգամավոր Արարատ Միրզոյանը ևս հայտարարեց, որ քվեաթերթիկների հաշվարկի մեջ խախտումներ են եղել:
Վեճին միջամտեց Վահրամ Բաղդասարյանը՝ խորհուրդ տալով ավելորդ արտահայտություններով խլրտումներ չմտցնել, և եթե կա ցանկություն՝ նորից հաշվարկել քվեարթերթիկները։