Ով փողը տալիս է՝ նա էլ պատվիրում է երաժշտությունը

timthumb (2)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պատրաստվում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ իրականացնել։

Մեր երկրում գործող Քրեական օրենսգրքում անհրաժեշտ փոփոխությունների մասին խոսել է նաև  ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և նշել, որ ԵԽ-ի համար անչափ կարևոր է, որ քննարկմանը ներկայացված են բազմաթիվ կողմեր և՛ պետական մարմիններից, և՛ հասարակական կազմակերպություններից, և նշել, որ հույս ունեն, որ այն կընդունվի։

Image result for Արսեն Մկրտչյան

Փաստաբան Արսեն Մկրտչյանը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց, որ Արդարադատության նախարարության առաջարկած փոփոխությունները որևէ դրական նշանակություն չեն ունենալու համակարգային առումով․ «Ի՞նչ համակարգային փոփոխությունների մասին կարող է խոսք լինել, երբ ետ ենք նայում և տեսնում, որ սրանից առաջ արված օրենսդրական որևէ փոփոխություն հիմնավոր կերպով դրական հետևանք չի ունեցել ոլորտների վրա։ Օրինակ՝ առաջարկվում էր ցմահ ազատազրկման տարիքը 18-ից հասցնել 21-ի, ինչը, սակայն, մերժվեց, թեև առաջարկող փոփոխությունն ուներ շատ լուրջ հիմք և դրական ազդեցություն կարող էր ունենալ։ Ցավոք սրտի՝ մեր երկրում, օրենքները մշակելիս, վերցնում են այն ուղեցույցները, որոնք Եվրամիությունն է մեզ ներկայացնում»,-ասաց փաստաբանը։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված ԵՄ ակտիվ դերակատարումն ու ֆինանսավորումը Քրեական օրենսգրքի փոփոխության հարցում, Մկրտչյանը պատասխանեց․ «Սա ավելի շատ քաղաքական քայլ է։ ԵՄ-ն մեզ գումար է տալիս այն ժամանակ, երբ թելադրում է իր կանոնները։ Նրանք մեզ թելադրում են իրենց օրենքները։ Եվրոպան մեզ գումար չի տա մեր սոցիալական վիճակը բարելավելու համար, որովհետև, եթե, օրինակ, մենք Արդարադատության նախարարությանը հարց ուղղենք, թե քրեական օրենսգրքի այս փոփոխությունը ի՞նչ կերպ կազդի մեր երկրի բարեկեցության վրա, հաստատ խելամիտ պատասխան չի տա»։

Հարցին՝ ինչո՞ւ քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններից դժգոհող փաստաբաններն այդ պարագայում չեն փորձում նախարարությանն իրենց առարկությունները ներկայացնել, Արսեն Մկրտչյանը պատասխանեց․ «Հայաստանի Հանրապետությունում փաստաբանների ձայնը լսելի չէ, և ասվածի ապացույցը քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխություններն էին, որոնք նախարարությունը զոռբայությամբ անցկացրեց»։

Ըստ փաստաբանի՝ օբյեկտիվ իրականություն այն է, որ ԵՄ-ը մեզ հատկացված գումարներով ստիպում է ընդունել օրենքներ, որոնք հայի մենթալիտետից կարող են հեռու լինել․ «Ուզում ես դպրոցի շենք՝ ընդունիր այս օրենքը, ուզում ես գումար՝ ընդունիր մյուս օրենքը․ սա է տարվող քաղաքականությունը»,-ասաց փաստաբանը։

Աղավնի Սուքիասյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *