Որոշ սրճարանատերերի առաջիկայում այնքան էլ լավ բան չի սպասվում

timthumb մմմ

«Երկու խոսքով խոսել Երևանում առկա ահռելի խնդիրների հետ, հնարավոր չէ։ Մենք ավելի շատ աշխատելու ենք լանցետով, այլ ոչ թե սրով։ Առաջ կար Երևանի երկրորդ մուտքը երկու աշտարակներով՝ Կիևյան փողոցի կողմով, սակայն կամրջի աջ հատվածում ինչ-որ շինություն է կառուցվել: Ես միշտ ցանկացել եմ իմանալ, թե ով է տվել այդ կառույցի թույլտվությունը. ուզում եմ տեսնել այդ մարդուն»,— այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և հավելեց, որ այսքան ժամանակ որքան էլ որ շատերը ցանկացել են կեղտոտել քաղաքը, միևնույնն է՝ նրանց դա չի հաջողվել։

Անդրադառնալով վերելակների խնդիրներին՝ Մեսչյանը նշեց, որ նախընտրական քարոզարշավների ժամանակ բոլորը հայտարարում էին, թե հաղթելու դեպքում վերացնելու են այդ խնդիրը, սակայն դա հնարավոր բան չէ․«Դա ահռելի խնդիր է, ու դա այդպես հեշտորեն լուծել հնարավոր չէ։ Բոլոր հարցերը լուծվող են, չլուծվող հարց չկա, սակայն ժամանակ է պետք»։

Ըստ Մեսչյանի, բոլոր սրճարանատերերը պետք է վերադառնան իրենց իրական տարածքների, իսկ ովքեր որ այդ ամենն արել են ապօրինի ճանապարհով, առաջիկայում թող լավ բանի չսպասեն։

«Եկել է ժամանակը նաև, որ բոլոր սեփականատերերի առջև դնենք խնդիր և ասենք՝ տղե՛րք, վերցրել եք այդ հողերը՝ ուրեմն տիրություն արեք, հակառակ դեպքում՝ մենք կհասկանանք՝ ինչ անել այդ հողատարածքների հետ։ Սրա հետևանքով համ սեփականատերն է ընկնում վատ վիճակի մեջ, համ քաղաքն է ընկնում վատ վիճակի մեջ, և ամեն ինչ խառնվում է իրար»,- ընդգծեց Մեսչյանը։

Մեր այն հարցին, թե 2 տարի առաջ կառուցված ԱԳՆ շենքի արտաքին երեսպատման սալիկներն ամիսներ առաջ պոկվել-ընկել էին, պատերը ճաքեր են տվել, իսկ աշխատակիցներն էլ խոսում են, որ ներսում նույն վիճակն է, այստեղ խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա դրա լուծման ճանապարհները որոնք են, Մեսչյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ կա խնդիր, սակայն այդ ամենը շինարարությանն է վերաբերում և, ըստ երևույթին, լուծում կտրվի»։

Արմինե Միքայելյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *