Որսագողության դեպք Արմավիրի մարզում. հայտնաբերվել է որսորդական 2 հրացան, որոնք առգրավվել են

timthumb

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Ֆեյսբուք»-ի էջում գրառել է որսագողության դեպքի մասին, որին կից հրապարակել է լուսանկարներ:

«Որսագողության դեմ պայքարի միջոցառման շրջանակներում իրականացվող հերթական շրջայցի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օրերս Արմավիրի մարզում հայտնաբերվեց ապօրինի որսի դեպք։ Քաղաքացիներ Ա.Ս.-ն և Ա.Ս.-ն մինչև որսաշրջանի բացումը որսացել էին 9 հատ լոր։ Նրանց մոտ հայտնաբերվել է որսորդական 2 հրացան, որոնք առգրավվել են։
Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։
Ապօրինի որսի կանխարգելման վերահսկողական շրջայցերը շարունակվում են»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *