Որքա՞ն ժողովրդականություն են վայելում վարչապետերը

timthumb

Սոցցանցերը մեր կյանքում մեծ տեղ են զբաղեցնում. օրվա մեջ մի քանի ժամ կարող ենք անցկացնել համացանցում՝ ընկերների, մտերիմների հետ շփվելու, կամ նորությունները կարդալու համար: Սա՝ մենք:

 

Իսկ ի՞նչ են անում սոցցանցերի իրենց էջերում հանրային դեմքերը, պաշտոնյաները:

 

Նրանք հիմնականում փորձում են անձնական էջերի միջոցով պատմել իրենց հանրային գործունեության կամ ի պաշտոնե կատարած ծրագրերի մասին, հրամցնել հանրությանը իրենց կատարած աշխատանքը (ուռճացված ու գեղեցիկ փաթեթավորմամբ), արդյունքում՝ դիվիդենտներ են շահում, դառնում ընդունելի կերպար. մարդիկ սկսում են ճանաչել նրանց, քննարկել:

 

Օրինակ՝ մեր երկրում պաշտոնյաներից քչերն են օգտվում համացանցի ընձեռած հնարավորություններից: Եթե չոր հաշվարկ կատարենք, կտեսնենք, որ իր ակտիվությամբ՝ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանից ակտիվ՝ միայն վարչապետ Կարեն Կարապետյանն է: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական էջը նոր է բացվել. ի դեպ, որոշ բաներ կրկնօրինակելով Կարեն Կարապետյանից (օրինակ՝ էջում հրապարակված լուսանկարների վրա ֆբ լոգոտիպ՝ առաջինը դրեց Կարեն Կարապետյանը), իսկ Նախագահ Սերժ Սարգսյանը կտրուկ հրաժարվել է սոցցանցերից օգտվելուց:

 

Հայաստանում լայն ընդգրկում ունեցող ֆեյսբուք սոցիալական ցանցում Կարեն Կարապետյանի ունեցած ակտիվությունից ոգևորվելով, փորձեցինք համեմատական անցկացնել մի քանի երկրների վարչապետերի ֆեյսբուքյան էջերի հետ՝ պարզելու, թե նրանցից ում էջն է շատ հավանության արժանանում, հետևողների թիվը, թարմացումները, քննարկումները ինչ թիվ են կազմում, կարծում ենք, որ սոցիալական ցանցերը հասարակական կարծիքի ազատ արտահայտման վայր են և հնարավոր է այս կերպ հասկանալ, թե պաշտոնյան ինչ մակարդակի ժողովրդականություն է վայելում:

 

Այսպես՝ Կարեն Կարապետյանի պաշտոնական էջը հավանում է 73.941, հետևում՝ 77.175 օգտատեր, էջը քննարկվել է 6.377 անգամ, ինչը վկայում է այն մասին, որ վարչապետի գործունեությունը հասարակությունը վերցրել է խոշորացույցի տակ և ուշի ուշով հետևում է նրա քայլերին: Սա կարող է վկայել նաև այն մասին, որ մարդիկ վարչապետից մեծ ակնկալիքներ ունեն և սպասում են, թե իրենց հուզող որ խնդրին կանդրադառնա գործադիրի ղեկավարը: Ի դեպ՝ վարչապետն այնքան էլ պասիվ չէ, նա հաճախ է իր էջում կիսվում լուսանկարներով, խորհրդակցություններից հետո՝ տեսանյութերով, գրառումներ է կատարում և իրազեկում իր այդ օրվա հանդիպումների մասին: Ասել է թե՝ Կարապետյանը շատ ուշադիր է իր էջին:

 

 

 

ՌԴ Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ևս բավականին ակտիվ է սոցցանցային տիրույթում. 1.459.805 օգտատեր հավանել է նրա էջը, հետևում են 1.428.770-ը , 4.869 անգամ քննարկել են վարչապետին:

 

 

Բավականին ակտիվ է նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին. նրա էջին հավանություն է տվել 166.296 օգտատեր, հետևում է 166.243-ը, էջը քննարկել են 22.131 անգամ: Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին հետևում է 183.580 օգտատեր, հավանության են արժանացրել 175.498-ը, էջի մասին խոսվել է 10.063 անգամ: Թուրքիայի վարչապետ  Բինալի Յըլդըրըմին հետևում է 117.034 օգտատեր, հավանում՝ 115.378-ը:

 

Էջերին հետևելիս նկատել է դառնում, որ դրանցով զբաղվում են աշխատակիցները, տեղադրված ինֆորմացիաները միայն պաշտոնական բնույթի են, հազվադեպ են շոշափվում ընտանիքը, անձնական հետաքրքրությունները: Մեր քննարկած վարչապետներից և ոչ մեկն անձամբ չի զբաղվում իր էջով, այդ գործը վստահված է մեկ ուրիշին:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *