Որքանո՞վ է օրինական այս մրցույթը. Անահիտ Բախշյանը՝ Երեւանի մետրոպոլիտենի մասին

timthumb

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը դիմում է ուղղել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Դիմումն ամբողջությամբ՝ ստորև.

Հարգելի պարոն Արամյան, Հրապարակ թերթի սեպտեմբերի 29-ի հոդվածում  (http://www.hraparak.am/?p=157083&l=am/mrcuytum+haxtel+e+metropoliteni+ashxatakci+dster+spy-n+) Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի մասին նշված փաստերը շատ մտահոգիչ են՝ մրցույթին մասնակից փոխկապակցված անձանց առկայության տեսակետից:

Հոդվածում գրված է. «ՀՀ ֆինանսների նախարարության Պետական գնումների պաշտոնական ինտերնետային կայքում մեր ուշադրությունը գրավեց վերջերս հայտարարված մի մրցույթ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կողմից: Մրցույթում, որը հայտարարվել է այս տարվա օգոստոսին՝ «շարժասանդուղքների բազրեփոկերի լռմանը հետեւող համակարգի արդիականացման» ծառայությունների մատուցման նպատակով, հաղթել է «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ն: Նյութի աղբյուրը` hraparak.am»:
Հասարակությանը շատ մտահոգել է այս թեման, թե ինչպե՞ս է տուրիստական «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ն շահել մի մրցույթ, որի իրականացման որակով է պայմանավորվում մետրոպոլիտենով տեղափոխվող հազարավոր մարդկանց կյանքի անվտանգությունը: Մետրոպոլիտենի անվտանգության գործունեությունը պարտավոր եք երաշխավորել և բացառել որևէ շեղում՝ մետրոպոլիտենի շարժասանդուղքների տեխնիկական անվտանգության տեսակետից:
 
Ակնհայտ է, որ մետրոպոլիտենում շուրջ 35 տարի աշխատող Սամվել Մնացականյանը, որպես տուրիստական «Ֆոլկ տուր» ՍՊԸ-ի ճարտարագետ և ՍՊԸ-ի հիմնադիր Լիլիթ Սամվելի Մնացականյանի հայր, տիրապետել է մրցույթի գնի մասին տեղեկատվությանն ու առաջարկել հենց այդ գինը և լինելով մրցույթի միակ մասնակիցը, շահել է այն:
 
Պարոն Նախարար, որքանո՞վ է օրինական այս մրցույթը: Այն փաստը, որ այդ մրցույթը ակնհայտորեն հարմարեցվել է հե՛նց այդ ՍՊԸ-ին ու հե՛նց Սամվել Մնացականյանին, փաստում է կոռուպցիոն շղթայի մասին, որտեղ քիչ դեր չունի մետրոպոլիտենի նախկին տնօրեն, այժմ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը:
 
Կարծում եմ՝ Դուք, որպես նախարար, հասարակությանը պետք է պարզաբանեք կոռուպցիայի մասին վկայող վերոնշյալ փաստի մասին ու այն մասին, թե Ձեր ղեկավարած նախարարությունում ինչպե՞ս եք պայքարում կոռուպցիայի դեմ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *