Որքան գումար է պահվել պատժամիջոցների ենթարկված պատգամավորների աշխատավարձերից

timthumb (5)

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանն իր պաշտոնավորումը սկսեց սկանդալային նորամուծությամբ` պատժամիջոցներ սահմանելով խորհրդարանի աշխատանքներից անհարգելի բացակայող պատգամավորների նկատմամբ:

Ըստ Սաղաթելյանի՝ այսուհետ բացակայող պատգամավորների աշխատավարձերից պահումներ պետք է արվեին:

Խոսքը վերաբերում էր և՛ ԱԺ հերթական քառօրյաներից, և՛ ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքներից բացակայող խորհրդարանականներին:

ԼՈւՐԵՐ.com-ը ներկայացնում է ԱԺ մշտական հանձնաժողովներից բացակայող պատգամավորների ցանկն ու նրանցից պահված աշխատավարձերի չափը՝ հաջորդիվ խոստանալով հրապարակել նաև ԱԺ քառօրյաներից բացակայող պատգամավորներից արված պահումների չափերը:

Եվ այսպես, ԱԺ մշտական հանձաժողովներից անհարգի բացակայելու համար պատժամիջոցների են ենթարկվել հետևյալ պատգամավորները.

1.Մանուկյան Դավիթ  (Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական  հանձնաժողով),  բացակայությունների քանակը՝  3, պահված աշխատավարձի չափը՝ 70 080 դրամ:

2.Ալեքսանյան Սամվել (Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով), բացակայությունների քանակը՝ 3, պահված աշխատավարձի չափը՝ 73 050 դրամ:

3. Բեգլարյան Հակոբ (Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով), բացակայությունների քանակը` 2  պահված աշխատավարձի չափը`  44 500  դրամ:  

4. Գրիգորյան Արայիկ (Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով),  բացակայությունների քանակը` 1,  պահված աշխատավարձի չափը`   22 250  դրամ:

5.Գրիգորյան Մանվել (Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով), բացակայությունների քանակը` 4, պահված աշխատավարձի չափը`  94 400  դրամ:

6. Զաքարյան Իշխան (Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով), բացակայությունների քանակը` 3, պահված աշխատավարձի չափը` 66 743 դրամ:

7. Զուրաբյան Արարատ (Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով), բացակայությունների քանակը` 1,  պահված աշխատավարձի չափը`  22 250 դրամ:

8.Կարապետյան Վահան (Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով), բացակայությունների քանակը` 1,  պահված աշխատավարձի չափը` 22 250 դրամ:

9.Համբարձումյան Արկադի  (Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով),բացակայությունների քանակը` 2, պահված աշխատավարձի չափը` 50 510 դրամ:

10.Մանուկյան  Արթուր (Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով), բացակայությունների քանակը` 2 պահված աշխատավարձի չափը` 44 495 դրամ:

11. Մանուկյան Մելիք (Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով), բացակայությունների քանակը` 3 պահված աշխատավարձի չափը` 66 740 դրամ:

12.Միքայելյան Սասուն (Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով), բացակայությունների քանակը` 2  պահված աշխատավարձի չափը` 44 493 դրամ:

13.Պողոսյան Միհրան (Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով),  բացակայությունների քանակը` 4,  պահված աշխատավարձի չափը`   88 992 դրամ: 

14. Սարգսյան Արտակ (Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով),բացակայությունների քանակը` 2, պահված աշխատավարձի չափը`  44 500 դրամ:

15.Հարությունյան Անդրանիկ (Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով) բացակայությունների քանակը`1 պահված աշխատավարձի չափը`  24 480 դրամ:

16.Սարդարյան Շուշան (Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով), բացակայությունների քանակը` 1, պահված աշխատավարձի չափը`  24 480 դրամ:

17.Սարոյան Սեդրակ (Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով),  բացակայությունների քանակը` 5, պահված աշխատավարձի չափը 116 350:    

Տեղեկատվությունը տրամադրել է ԱԺ հանրային կապերի վարչությունը:

Շարունակելի…

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *