Որևէ ապացույց, որ ուսուցիչներն ու երեխաները ներգրավված են, կա՞, չկա՛․ Արայիկ Հարությունյան

timthumb (5)

ԿԳ նախարարի պատոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ որևէ ուսումնական հաստատություն ներգրավված չէ նախընտրական քարոզարշավում:

«Մարզերի դպրոցներից մեկ-երկու նման ահազանգեր եղել են, որ կարող է նման երևույթ լինել: Դրանք ստուգվել են ու պարզվել է, որ նման դեպք չի եղել»,-ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով Հանրապետականի կողմից այս մասով հնչող ահազանգերին՝ Հարությունյանն ասաց, որ ինքն այդ մասին մամուլի ոչ մի հրապարակման չի հանդիպել, ոչ էլ որևէ այլ ապացույց է տեսել:

«Որևէ ապացույց, որ ուսուցիչներն ու երեխաները ներգրավված են, կա՞: Չկա: Այդպես չի լինում 21-րդ դարում, որ բոլորի ձեռքերում մի նկարող սարք, սմարթֆոն կա, պետք է, չէ՞ գոնե մի ապացույց լինի: Բացառում եմ, որ «Իմ քայլը» դաշինքը նախընտրական քարոզարշավին վարչական ռեսուրս ներգրաված լինի: Եթե նման տեղեկությունները հաստատվեն, իմ ներկայացրած ուժից որևէ մեկը փորձ կանի նման քայլի գնալ, ես կհասնեմ նրան, որ ինքն ինքնաբացարկ հայտնի»,- նշեց նա:

Այն հարցին, որ ամեն տարի ընտրվում է լավագույն ուսուցիչ և լավագույն տնօրեն, ինչպես պետք է նրանք ապացուցեն, որ լավագույնն են՝ Հարությունյանը պատասխանեց․ «Հաջորդ տարիների համար կմշակենք լրացուցիչ չափանիշներ և չափորոշիչներ, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ դարձնել լավագույն ուսուցչի և լավագույն տնօրենի ընտրությունը։ Բայց որ սա լավ մրցույթ է և խրախուսում է տնօրեններին, ուսուցիչներին և դաստիարակներին՝ այդպես է»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *