Որևէ համագործակցության մասին խոսելն ավելորդ է. Գևորգ Փարսյան

timthumb (3)

Տեղեկություններ տարածվեցին այսօր, որ Կապանի հաղթած քաղաքապետ Գևորգ Փարսյանին առաջարկել անդամագրվել ՔՊ-ին: Սակայն Փարսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում  հերքեց այդ լուրը, միևնույն ժամանակ, չբացառելով ակտիվ համագործակծությունը վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի  թիմի հետ:

«Ինձ ո՛չ ՔՊ-ն, և ոչ էլ այլ կուսակցություն դեռ չի առաջարկել անդամագրվել իրենց մոտ, ոչ էլ խոսակցություն է եղել այդ թեմայով»,- նշեց Գևորգ Փարսյանը:

Մեր այն դիտարկմանը, թե հնարավո»ր է՝ առաջիկայում անդամագրմի ՔՊ-ին, Կապանի նորընտիր քաղաքապետը բացառեց. «Համագործակցելը կհամագործակցեմ, բայց չեմ անդամագրվի: Իսկ ինչ վերաբերում է «Իմ Քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի հետ հարաբերություններին, կարող եմ ասել, որ նորմալ շփման մեջ եմ, ծանոթ ենք մենք պարզապես»:

Գևորգ Փարսյանը հերքեց նաև այն տեղեկությունները, թե Կապանում հաղթանակ է տարել իր հարազատների՝ նախկին իշխանության հետ ունեցած կապերի շնորհիվ:

«Կապանն այնքան էլ մեծ քաղաք չէ և այստեղ բոլորը բոլորին շատ լավ ճանաչում են: Ես առաջին անգամ եմ լսում նման բան: Այստեղ կարող են լինել ընկերներ և՛ ՀՀԿ-ից, և՛ ՔՊ-ից, և՛ ՀՅԴ-ից, և՛ ԲՀԿ-ից, ամեն տեղից ու դա նորմալ է: Դա չի նշանակում քաղաքական համագործակցություն, դա ընկերություն է: Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել ու սա իմ առաջին քայլն է: Այնպես որ՝ որևէ համագործակցության մասին խոսելն ավելորդ է»,-մանրամասնեց Գևորգ Փարսյանը:

Արմինե Միքայելյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *