Ուլտրամարինը, սրտակերը, գործարանի բանվորը և ֆրանսիացի Թրամփը կպայքարեն Ելիսեյան պալատի համար (տեսանյութ)

timthumb

Ֆրանսիայում վաղը՝ ապրիլի 23-ին կկայանա նախագահի ընտրությունները: Այն դեպքում, եթե հաղթողը չորոշվի առաջին փուլում, մայիսի 7-ին կնշանակվի ընտրությունների երկրորդ փուլ: Սրանք կդառնան Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության թվով 11-րդ ընտրությունները: Ընտրությունների արդյունքում թեկնածուներից մեկը հինգ տարի ժամկետով կնախագահի Ֆրանսիան:

Եթե Ֆրանսուա Ֆիյոնը համարվում էր համար 1 ֆավորիտը, ապա նրա դեմ խոսեցին իր շուրջ հասունացած ֆինանսական սկանդալները. «հատկապես այն պարագայում, երբ որ Ֆրանսուա Ֆիյոնն իր ծրագրի հիմնական մասերից մեկը համարում էր ազնիվ թեկնածու լինելու գաղափարը եւ նա մի անգամ մի նախադասություն ասաց. «ով կպատկերացներ, որ Շառլ դը Գոլը կարող էր ներգրավված լինել ինչ-որ մի հանցագործության մեջ»»,-նշում է  Ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ Արման Ավագյանը:

Վերջինս նշում է, որ ստեղծվել է բացառիկ մի իրավիճակ, երբ միանգամից 4 իրական ֆավորիտ կա. «Իրավիճակը բավականին անորոշ է, նույնիսկ երբ ունենք սոցհարցումներ, օրինակ, վերջին սոցհարցումով Օլանդի նախկին էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոն 24 տոկոս է հավաքել, և փաստորեն՝ ֆավորիտն է»,- ասում է Արման Ավագյանը:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների մասին առավել մանրամասն՝ դիտեք ստորև ներկայացված տեսանյութում.

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *