Ուղղաթիռով Արթիկ՝ իրականում Տիգրան Սարգսյանն է մեկնել

timthumb (5)

Այսօր վաղ առավոտից համացանցում ակտիվ քննարկվում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղղաթիռով այցը Արթիկ:

Մասնավորապես, խոսվում է այն մասին, թե չէ՞ր կարող արդյոք Աննա Հակոբյանը 105 կմ ճանապարհն անցնել մեքենայով և ոչ թե ուղղաթիռով: Սակայն շատ արագ այդ լուրը հերքվեց Հակոբյանի խոսնակի կողմից: 

Green food ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ևս հերքեց այն տեղեկությունները, թե Աննա Հակոբյանն Արթիկ է այցելել ուղղաթիռով: Ընդհակառակը, ՍՊԸ-ի տնօրենն ուշագրավ տեղեկություն հայտնեց.«Ուղղաթիռով հյուրեր, իհարկե, մենք ունեցել ենք, բայց դա Աննա Հակոբյանը չի եղել, այլ բոլորովին այլ մարդ»:

Մեր այն դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ այդ «այլ» մարդը ՀՀ նախկին վարչապետ, ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյա՞նն է եղել,  Green food ՍՊԸ-ի տնօրենը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց. «Այո՛, այցելել են բոլորովին այլ հյուրեր, սակայն ոչ պատոնական այց է դա եղել, իսկ ուղղաթիռն էլ մասնավոր է եղել, որի ուղևորների մասին իրավունք չունեմ շատ բան ասելու»:

Հիշեցնենք, որ Հակոբյանն այցելել է Արթիկի Green food ՍՊԸ-ին պատկանող ջերմոցներ՝ հանդիպելու այդտեղ աշխատող շուրջ 70 կանանց հետ:

Արմինե Միքայելյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *