Ուշ երեկոյան մարզպետի խորհրդականին դուրս են կանչել. նոր մանրամասներ

timthumb (8)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անհայտ կորել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանը: ԼՈւՐԵՐ.com-ը Արմավիրի մարզպետարանից մանրամասներ ճշտեց՝ թե վերջին անգամ երբ են տեսել Սիմոնյանին աշխատավայրում:

Մասնավորապես, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ  Կարապետյանը մեզ  հետ զրույցում նշեց, որ մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանին վերջին անգամ մարզպետարանում տեսել են շաբաթ օրը՝ հուլիսի 22-ին. «Ուրբաթ օրը նրան տեսանք, ամեն ինչ նորմալ էր, եկել էր ախատանքի, անգամ շաբաթ օրն էլ է եկել մարզպետարան: Առողջական կամ այլ խնդիրների մասին երբեք որևէ մեկս որևէ բան չենք իմացել, չգիտեմ խնդիրներ ունեցել է, թե՝ ոչ: Բոլորիս համար զարմանալի է՝ ի՞նչ պետք է պատահած լինի, երկուշաբթի օրվանից նա աշխատանքի չի եկել» -ասաց Կարապետյանը:

Նա նաև հավելեց, որ խոսել է Մանուկ Սիմոնյանի կնոջ հետ և ընտանիքը շատ վատ վիճակում է. «Կինն ասաց, որ ուշ երեկոյան, երբ արդեն պատրաստվում էին քնելու, Սիմոնյանին կանչել են դուրս: Նա տանից դուրս է եկել և դրանից հետո որևէ մեկը նրան չի տեսել»:

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *