Ուսուցիչների կողմից իրականացվող քարոզչությունը կսահմանափակվի. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը

timthumb

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ՝ 74 կողմ, 0 դեմ, 23 ձեռնպահ ձայներով ընդունեց ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ նախագծում կարևոր փոփոխություն է կատարվել, քանի որ մասնավորապես ուսուցիչների համար քարոզչություն իրականացնելու սահմանափակում է նախատեսված: Ուստի «Ելք»-ը կողմ է նախագծի ընդունմանը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը քվեարկությունից առաջ նկատեց, որ այս օրենքի նախագծի հետ կապված իրենց խմբակցությունն իր նախաձեռնությունն ու առաջարկությունն ուներ, որը, սակայն, չընդունվեց. «Թեև նախագիծը դրական միտում է պարունակում, բայց ասեմ, որ խնդիրը չի լուծվում: Մեր խմբակցությունն ունի առաջարկություններ, ընդգրկվելու դեպքում կողմ կքվեարկենք, իսկ այս տեսքով՝ ձեռնպահ կլինենք»,- ասաց Էնֆիաջյանը:

Նշենք, որ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջարկում է խստորեն սահմանափակել վարչական ռեսուրսի օգտագործումը նախընտրական քարոզչության ընթացքում ոչ միայն թեկնածուների, այլև պետական ծառայողների կողմից: Արգելվում է օգտագործել հանրային և ծառայողական տրանսպորտը, բյուջետային միջոցները, տարածքները, կապի, տեղեկատվության միջոցները, ինչպես նաև այլ նյութական և մարդկային ռեսուրսներ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *