Ուրցաձորի հրաժարական տված գյուղապետը ընտրություններում հաղթեց ԺՊ նշանակված ՔՊ-ի թեկնածուին

timthumb (3)

Ուրցաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթել է համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը: 

Ըստ ձայների նախնական հաշվարկի՝ Անդրեասյանը հավաքել է 917 ձայն՝ 216 ձայն և առաջ անցել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանից, որը հավաքել է 744 ձայն:

Նշենք, որ համայնքապետի պաշտոնի համար Որցաձորում պայքարում էր 5 թեկնածու:

Իշխող «Իմ քայլը» դաշինքը աջակցում էր Գևորգ Ավետիսյանին, ով հավաքել է 701 ձայն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին՝ տևական բողոքի ցույցերից հետո, Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական էր տվել: Վերջինս ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ բնակիչներն իր կողքին կլինեն նաև հրաժարականից հետո․ «Համայնքի բնակիչները տեսնում են՝ ով ինչքան գործ է արել և լավ են տեսնում զրպարտողներին։ Ես հրաժարական տվեցի, որ ապացուցեմ՝ նրանք չեն կարող կառավարել։ Եթե ինձ ընտրում է այս ժողովուրդը, ես պարտական եմ այդ ժողովրդին»,- ասել էր Անդրեասյանը։

Հավելենք, որ Ռաֆիկ Անդրեասյանին հրաժարական տալու կոչ էր արել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որին, սակայն, Անդրեասյանը հակադարձել էր․ «Ես մարզպետի հետ քննարկելու ոչինչ չունեմ, ես իրեն որպես մարզպետ շատ թույլ եմ համարում։ Չեմ տեսնում նրա մեջ պետականություն։ Նրանք սկզբունքային մի բան ունեն՝ եթե մեր կուսակցությունից չես, ուրեմն մերը չես, այստեղ ես ՀՀՇ-ի սկզբունքն եմ տեսնում»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *