Չեմ կարող ասել գերազանց․ Լոռու նորանշանակ մարզպետը՝ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանի աշխատանքի մասին

timthumb (8)

«Անցած 4 ամիսներին, պաշտոնավարելով որպես Լոռու մարզպետի տեղակալ և ծանոթ լինելով մարզի խնդիրներին և մարզպետարանի գործառույթներին, համարեցի, որ  առաջարկը պետք է ընդունել և ես երևի օգտակար կլինեմ մարզի համար»,-այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

Հարցին՝ կշարունակի՞ նա աշխատել Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանի հետ, թե՞ փոփոխություններ կլինեն, Ղուկասյանը պատասխանեց, որ քաղաքապետերն ընտրված պաշտոնյաներ են  և մարզպետը լիազորություն չունի նրանց աշխատանքից ազատելու։

Ղուկասյանը գնահատեց նաև Մամիկոն Ասլանյանի աշխատանքը․ «Չեմ կարող ասել գերազանց, բայց հեղափոխությունից հետո նկատվում են որոշակի դրական փոփոխություններ»։

Անդրադառնալով մարզի կարևոր խնդիրներին՝ նորանշանակ մարզպետն ասաց, որ տեսակետներ են հնչում, որ հեղափոխությունից հետո փոփոխությունները մարզ չեն հասել և դա իր որոշակի պատճառներն ունի, սակայն իր կարծիքով՝ ամեն ինչ կարվի, որ այդ փոփոխություններն արագ տեղի ունենան և լոռեցիները դժգոհություններ չեն ունենա։

Անդրեյ Ղուկասյանը նաև անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրություններին և նշեց, որ ինքը առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, գործելու է որպես մարզպետ և զբաղվելու է միայն մարզպետի գործառույթներով։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *