Չենք ուզում ձեզ դժոխք տանել, առանց մեր տանելու գնացեք. Փաշինյանը՝ նախարարին

timthumb (5)

Ազգային ժողովում այսօր քննարկման է դրվել «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի խոսքով՝  նախագծով սահմանվում են ՀՀ վարչապետի լիազորություններն, ըստ որոնց, պատերազմ հայտարարելու դեպքում որպես զինված ուժերի գերագույն հրամանատար վարչապետն ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ, իրականացնում է պաշտպանության ոլորտում, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի գործընթացում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Պատգամավորը նախարարից հետարքրվեց նաև՝ արդյո՞ք Կառավարությանն այս նախագծով առավել լայն իրավունքներ չեն վերապահվում: Այս հարցին ի պատասխան էլ Վիգեն Սարգսյանը նշեց, որ նախագծում իրենք որևէ բան չեն գրել, որը կհակասի Սահմանադրությանը:

ԵԼՔ դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանն էլ նախարարին հայտնեց, որ եղել են դեպքեր, երբ ՀՀ զինված ուժերը ներգրավված են եղել քաղաքական պրոցեսներում, ինչին դարձյալ հակադարձեց նախարար Սարգսյանը՝ հղում անելով ՀՀ սահմանադրությանը. «Սահմանադրության մեջ գրված է զինված ուժերի քաղաքական չեզոքության եւ զսպվածության մասին, բայց ունեցել ենք կոնկրետ դեպքեր, երբ զինված ուժերն ամբողջությամբ ներգրավված են եղել քաղաքական պրոցեսների մեջ: Ասում եք՝ ամբողջ դաշտը պետք է բերենք մաքսիմալ օրենքի կարգավորման ոլորտ, բայց ըստ էության, հաշվի առնելով երկրի՝ կառավարման խորհրդարանական մոդելի անցումը, ըստ էության, նախագահական մոդելի՝ գլխավոր շտաբն ու շտաբի կառուցվածքը թողնում ենք նույն տեղում, այս առումով պրոգրես չունենք»,-ասաց նա:

Փաշինյանի հարցերն այսքանով չավարտվեցին, նա շարունակեց պնդել, որ գլխավոր շտաբի պետերի հասցեին անընդհատ հնչել են մեղադրանքներ, նրանց անունները շոշափվել են կոռուպցիոն սկանդալների մեջ և այստեղ ինստիտուցիոնալ հավասարակշռության շատ լուջ խնդիր կա:

Փաշինյանի հարցին ի պատասխան՝ Կորյուն Նահապետյանն ասաց, որ շատ ուրախ կլիներ, որ այս հարցադրումներն ու առաջարկները գրավոր ուղղվեին հանձնաժողով, իսկ մատնանշած կոռուպցիոն սկանդալների մասին էլ Փաշինյանը փաստեր ներկայացներ Ազգային ժողով: 

Արձագանքելով, Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Շատ լավ առաջարկներ ենք անում՝ ասում եք շատ լավ կլիներ, որ գրավոր առաջարկեիք, լավն ենք ասում, ասում եք՝ չի լինի, մեր բոլոր առաջարկները ձեզ համար ճանապարհ են դեպի դժոխք, մենք առաջարկ անելու ռեզոն չունենք, որովհետև Պաշտպանության նախարարը  շատ հանգիստ կասի՝ շատ լավ մտադրություն է. դուք ուզում եք մեզ դժոխք տանել: Մենք չենք ուզում ձեզ դժոխք տանել. դուք առանց մեր տանելու՝ ինքներդ գնացեք»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *