Չկար արգելված իրերի ցանկ, հիմա՝ կա. Զոհրաբյանը՝ փաստաբանների զննության մասին

timthumb (1)

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դատարանի դահլիճ մուտք գործելու ժամանակ փաստաբանների զննությանը, ասաց՝ այստեղ երկու մոտեցում կա.

«Մեկը՝ արդարադատության տեսակետից: Եթե փաստաբանը չի հասնում իր վստահորդին և դրա արդյունքում չի պաշտպանում իր վստահորդի շահերը, եթե հաստատվեր, որ այս գործընթացները սխալ և անօրինական են, որի պատճառով փաստաբանը չի կարողանում իր պաշտպանյալի շահերը պաշտպանել, ապա դա կլիներ դատաքննության իրավունքի խախտում: Այսինքն՝ վստահորդի իրավունքը կհամարվի խախտված և պետությունը խնդիր կունենար Եվրոպական դատարանի հետ:

Մյուս կողմից, եթե փաստաբանին անօրինական չեն թույլատրել մտնել դահլիճ, ապա այս դեպքերում դատարանը բազմաթիվ սանկցիաներ է կիրառել այդ հիմքով, որ փաստաբանը հրաժարվել է զննության ենթարկվելուց և չի մասնակցել նիստերին: Այս սանկցիաների քննարկումը կատարելու է խորհուրդը: Յուրաքանչյուր գործ խորհուրդը մանրամասն քննելու է և փորձելու է համոզվել. եթե անօրինականություն կա, դիրքորքշումը կլինի փաստաբանի կողմը»,- ասաց Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ երեկ պալատի խորհուրդը որոշում է կայացրել երեք փաստաբանի նկատմամբ. «Արայիկ Պապիկյանի և Դավիթ Գյուրջինյանի մասով կարճել է գործի վարույթը. պալատը հավանաբար գտել է, որ իրավաչափ են եղել փաստաբանների գործողությունները: Իսկ Արա Ղարագյոզյանի դեպքում, ով կրկին դահլիճը լքել էր, պատասխանատվության են ենթարկել՝ տույժ նշանակելով, գտել են, որ չէր կարող լքել դահլիճը»:

Զոհրաբյանի կարծիքով՝ այն, ինչ իրականացվում է, դա զննություն է. «Խուզարկությունը կլինի այն, երբ ստիպողաբար կբացեն պայուսակը և կհանեն պարունակությունը: Ես այդպիսի դեպքի ականատես չեմ եղել և փաստաբաններն էլ նման դեպքի մասին վկայություն չեն տվել: Եթե կլինի խուզարկության փորձ, ապա՝ այո, դա վտանգավոր երևույթ է և պետք է դրանով զբաղվել: Զննության հետ կապված էլ խնդիրներ կային, Փաստաբանների պալատը այդ մասին խոսել է և հավասարակշված քայլերով հարցը կարգավորում է», — ասաց նա՝ ընդգծելով, որ չկար արգելված իրերի ցանկ, հիմա՝ կա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *