«Պադավատներից»՝ մարդկանց …

ՀԱ

Երբ Հայաստանում սկսում էր կիրառության մեջ մտնել պետական աշխատողների համար նախատեսված սոցիալական փաթեթը, զանազան «կալիբրի», «ռանգի» ու նախասիրությունների չինովնիկներ հպարտությամբ հայտարարում էին, թե իբր դրա կիրառումը պայմանավորված է այն հոգատարությամբ, որ պետությունը ցանկանում է ցուցաբերել քաղաքացիական ծառայողների, զինվորականների և այլոց նկատմամբ՝ փոձելով հավատարիմ մնալ Սահմանադրությամբ սահմանված իր կոչմանը. Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է:

Բայց, ինչպես երեկ կրկին համոզվեցինք, մեզանում չկա մի լավ բան, որ վերջ չունենա, չկա մի օգտակար բան, որի վերջը Կառավարույունը չտա: Հուլիսի 8-ին Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց այն մասին, որ պետական ծառայողների սոցփաթեթներից պետք է ժամանակավորապես կրճատել «հանգստի» բաղադրիչը, ինչը, բա չեք ասի, պայմանավորված է ոլորտում ի հայտ եկած չարաշահումներով:

Համաձայնե՛ք, սրանից անիմաստ պատճառաբանություն, պարզապես, անհնար է մոգոնել: Քաղաքացիական ծառայության ղեկավար Մանվել Բադալյանն էլ, կոնկրետացնելով ասվածը, լրագրողների հետ զրույցում ասել էր, թե այս ոչ պոպուլյար որոշումը պայմանավորված է այնպիսի դեպքերի շատացմամբ, երբ մի շարք քաղաքացիներ՝ քաղծառայողների հետ, հանգստյան տների հետ կեղծ պայմանավորվածություններ են ձեռք բերում և, իրականում չհանգստանալով այնտեղ, ֆինանսական փոխանցումներ են կատարում այդ հանգստյան տներին:

Այն, որ նմանատիպ չարաշահումներ, իրոք, կարող էին տեղ գտնել, ոչ ոք չի ի սկզբանե չի բացառում. մենք՝ հայերս, սիրում ենք մեր հնարամտությունն օգտագործել՝ զարտուղի ճանապարհներով հավելյալ գումարներ աշխատելու համար, բայց համարել, թե փաթեթի մի կարևոր բաղադրիչի չեղարկումը կարող է հարցին լուծում տալ, կատարյալ միամտություն է, քանի որ ստացվում է՝ համապատասխան թերությունների դեմ պայքարելու փոխարեն՝ կառավարությունը վերացնում ու չեղարկում է ամբողջ ծրագիրը՝ դրանով իսկ ավելորդ սոցիալական լարվածություն առաջացնելով երկրում, սրելով ատելությունը հայրենի չինովնիկների նկատմամբ:

Եթե հիշում եք, տարիներ առաջ, երբ որոշում էր կայացվում սոցփաթեթում «հանգստի» բաղադրիչ մտցնելու վերաբերյալ, համապատասխանները պնդում էին, թե դա արվում է աշխատակիցների աշխատունակությունը բարձրացնելու, հյուրանոցային ոլորտն աշխուժացնելու ու զբոսաշրջությանը թափ հաղորդելու նպատակով. ի՞նչ է, մի՞թե 2016-ին  նշված բնագավառները զարգացնելու նպատակ այլևս չկա, մի՞թե հյուրանոցներում է՛լ դատարկ տեղ չի մնացել, որ բռնում ու ի չիք են դարձնում առանց այն էլ խղճուկ այդ փաթեթը…

Թե հատկապես ատաջիկա տարիներին որ ուղղությամբ են ուղղորդվելու ազատ մնացած 10 մլրդդրամի հասնող միջոցները, դեռևս պարզ չէ, բայց ակնհայտ է, որ դա այն գումարը չէ որով հնարավոր լինի երկրում լուծել կարևորագույն հարցեր ու խնդիրներ, իսկ եթե, այնուամենայնիվ, նպատակը հենց խնայելն է, ապա շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե այդ մասին միանգամից հայտնեին հասարակությանը. գոնե կիմանայինք՝ ինչի համար ենք ստիպված լիելու զրկանքների ենթարկվել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *