Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. կա զոհ

timthumb (7)

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ըստ նախնական տեղեկությունների, «կիսլառոդի» պայթյունի հետևանքով 1 հոգի մահացել է։

Թե ինչն է եղել «կիսլառոդի» պայթելու պատճառը, այս պահին ճշտվում է։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև մահացածի ինքնությունը։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը հիվանդանոցի աշխատակից է։

Դեպքի վայրում հավաքված նշված բժշկական կենտրոնի մի քանի աշխատակիցներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Նախկինում հիվանդանոցում պահպանվում էր անվտանգության կանոնները, և կային անտանգության աշխատակիցներ, ովքեր հետևում էին, որպեսզի նման անզգույշ դեպքեր տեղի չունենան, իսկ հիմա նոր տնօրենն ավելի շատ զբաղված է ինտգրիգներ հյուսելով, քան հիվանդանոցում պահպանել բնականոն աշխատանքներ, և եթե այս ողբերգական դեպքից հետո տնօրենը հետևություններ չանի, հույս չունենք, որ սա առաջինն ու վերջինը չի լինի»։

Մանրամասն՝ այստեղ 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *