Պայթյուն Վարդենիսում. հարուցվել է քրեական գործ

timthumb

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսիքննչական բաժնում հարուցվել է քերական գործ՝ Վարդենիսում մայիսի 24-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2017 թ. մայիսի 24-ին` ժամը 04:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկի բակում տեղի էունեցել պայթյուն, որի հետևանքով վնասվել են բակում կայանված «BMW 525i» մակնիշի ավտոմեքենան, բնակարանի պատուհանների ումուտքի դռան ապակիները՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քերականգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել փորձաքննություն:

Քննության նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոմեքենայի կողքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *