Պաշտոնյայի որդու մասնակցությամբ հեղափոխության դեմ ձվերով կռվի և մահացու ավտովթարի ստվերային կողմերը

timthumb (8)

Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերոջ՝ Արտեմ Աբրահամյանի որդու մասնակցությամբ մահացու ելքով վթարի գործը անհայտ ընթացք է ստացել:

Այսպիսով՝ 2017թ. հունվարի 22-ին Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալի՝ Արտեմ Աբրահամյանի որդին՝ Ռոբերտը Lexus jeep LX570 մակնիշի ավտոմեքենայով բախվել էր «Մերսեդես» մակնիշի մեքենային, որի հետևանքով Մերսեդեսի վարորդը՝ 1988թ. ծնված Էդուարդ Ղևոնդյանը, հիվանդանոցում ուշքի չգալով, մահացել էր։

Սակայն ականատեսները պնդում են, որ Ռոբերտ Աբրահամյանը վթարից հետո դիմել է փախուստի, որից հետո ինչ-որ անձինք մեքենայի վրայից հանել են պետհամարանիշերը։ Սակայն հետո նույն՝ 07 TO 777 համարանիշերի ավտոմեքենայի անձնագիրը, ինչպես նաև Ռոբերտ և Արտեմ Սբրահամյանների վարորդական իրավունքների վկայականները հայտնաբերվել են մեքենայից։  Ի դեպ, Ռոբերտ Աբրահամյանը վարորդական իրավունքը ձեռք էր բերել պատահարից երեք օր առաջ՝ ծննդյան 18-ամյակին։

Այնուհետև վթարի հաջորդ օրը, առավոտյան ժամը 07։00-ին, բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Երևանի բժշկական կենտրոններից մեկը, որտեղ և ձերբակալվել է։

2017թ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը փաստի առթիվ հարուցել է քրեական գործ ՀՀ Քր․ օր․-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով, այն է` ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և պատահարի վայրը լքելը։ Սակայն դատական դեպարտամենտից մեզ տեղեկացրին, որ գործը դատարան չի մտել, դատական տեղեկատվական համակարգում այն չկա, իսկ Քննչական կոմիտեից էլ փոխանցեցին գրավոր հարցում ուղարկել:

Ռոբերտ և Արտեմ Աբրահամյաններին ճանաչողները  մեզ փոխանցեցին, որ վերջիններիս ֆինանսական դրությունը կայունացել է Արտեմ Աբրահամյանի հոր՝ քաղաքապետարանում պաշտոնի անցնելուց հետո: Նրանց են պատկանում 07 777 թվերով մի շարք մեքենաներ, մասնավորապես, Mercedes-Benz W222, Lexus jeep LX570, Lexus GS 350 7 SLS մակնիշի ավտոմեքենաները, ինչպես նաև Երևան քաղաքի Տիգրանյան փողոցում գտնվող մի քանի հարկանի տունը:

Սակայն այս ամենով դեռ ամեն ինչ չի ավարտվում, քանի որ մենք համացանցում գտանք մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ տղամարդիկ ապրիլի 23-ին՝ հեղափոխության ժամանակ, մեքենաներին և մարդկանց ձվերով հարվածում։

Ինչպես նաև տեսանյութում պարզ երևում է, որ ձվերով հարվածողների գլխավոր դերակատարներից է 19-ամյա Ռոբերտ Աբրահամյանը, իսկ ցուցումներ տվողների շարքում են նաև Ռոբերտ Աբրահամյանի հայրը՝ Արտեմ Աբրահամյանը և «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրեն Սմբատ Աղաբաբյանը։ 

Նշենք, որ Ռոբերտ Աբրահամյանը սովորում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Այս ամբողջ ընթացքում նա գտնվում է ազատության մեջ և չի ծառայել:

Նշենք նաև, որ մեր հաջորդ հրապարակմամբ կներկայացնենք Քննչական կոմիտեին ուղարկված մեր հարցման պատասխանը, ինչպես նաև ոստիկանությունը մինչ այդ կտեղեկացնի՝ արդյո՞ք նյութեր պատրաստվել են ապրի 23-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ձվերով միջադեպի մասով:

Արմինե Միքայելյան 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *