Պաշտոնյաների չծառայած որդիների անունները պետք է հրապարակել. Անահիտ Բախշյան

timthumb (3)

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո սահմանափակվեց տարկետման իրավունքը: Հասարակության շրջանում մտահոգություններ եղան, որ օրենքից կշարունակեն օգտվել չինովնիկների որդիները, ովքեր որևէ մեկի հովանավորությամբ կպաշտպանեն թեկնածուական, կդառնան գիտնականներ և այս կերպ կխուսափեն բանակում ծառայությունից:

Օրեր առաջ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն,  անդրադառնալով երաշխիքներին, որ իսկապես տաղանդավոր ուսանողները կազատվեն ծառայությունից, ոչ թե չինովնիկների որդիները կօգտվեն օրենքից, նշել էր, որ նախօրոք հրապարակվելու են բանակից ազատվողների անունների ցանկը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն, անդրադառնալով վերոնշյալին, նշեց, որ կողջունի գաղափարը, եթե այն ծառայի իր նպատակին, այսինքն՝ այդ ցուցակի միջոցով իմանանք՝ ո՞ր պաշտոնյաների տղաներն են զորակոչվելու բանակ և որտե՞ղ են ծառայելու:
«Ես կարծում եմ՝ պետք է հրապարակվեն ոչ թե բոլոր զորակոչիկների անունները, այլ միայն պաշտոններ ունեցող անձանց տղաների անունները, որպեսզի հասարակությունը հետևի այդ գործընթացին ու յուրաքանչյուրի դեպքում հարց բարձացնի, թե ինչո՞ւ այսինչ պաշտոնյայի տղան չի ծառայում: Սակայն ես կողմ չեմ, որ հրապարակվեն բոլորի անունները, քանի որ այդ դեպքում կկորցնենք ցուցակը հանրայնացնելու նպատակը, չենք կողմնորոշվի՝ ո՞վ խուսափեց, ի՞նչ հիմնավորմամբ, ինչպե՞ս պաշտոնյա հայրը կամ բարեկամը կարողացան այնպես դասավորել, որ տղան չծառայի: Սա հակակոռուպցիոն ծրագրի մեջ դրած ռիսկ է, և այն բացառելու համար այդ ցուցակն է անհրաժեշտ ներկայացնել հասարակությանը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ցուցակում պետք է ներգրավվեն բոլոր այն մարդկանց տղաների անունները, ովքեր հասարակության մեջ ունեն մի կարգավիճակ, ում համար օրենքը պարտադիր չէ:
Բախշյանի համոզմամբ՝ այս կերպ գուցե խնդիրն ամբողջությամբ չլուծվի, բայց որոշակի ազդեցություն՝ ամեն դեպքում, կունենա. «Իհարկե, սա դեռ չի նշանակում կոռուպցիայի խնդիրն ամբողջությամբ լուծել, բայց ցուցակը որոշ չափով զսպաշապիկ կլինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր կեղծ մտքեր ունեն իրենց մեջ, ունեն ամոթի զգացում և չեն ուզենա իրենց անունը շրջանառվի որպես զինվորական ծառայությունից խոսափող ընտանիք: Մարդիկ կլինեն՝ դրանից էլ չեն ամաչի, բայց կարծում եմ՝ բոլորը չէ, որ անամոթ են»,- ասաց Բախշյանը:
Նշենք, որ ԿԳ նախարարը նշել էր, որ ստեղծվելու է 11 հոգուց բաղկացած հանձնաժողով, որտեղ ներգրավված ԿԳ ոլորտի և ՊՆ մասնագետները որոշելու են՝ ում պետք է տրվի տարկետում: Ըստ կարգի՝ հանձնաժողովն իր որոշումը 3 օրվա ընթացքում պետք է հանրայնացնի:
Բախշյանի խոսքով՝ այդ հանձնաժողովի եզրակացության հիման վրա զորակոչիկին կտրվի տարկետում. «Հանձնաժողովը կընտրի այն զորակոչիկիներին, ովքեր կրթության և գիտության բնագավառում առավել նվաճումներ ունեն: Հանձնաժողովը պետք է որոշի զորակոչիկի նվաճումները և հնարավորություն տա տարկետում ստանալու: Եթե հանձնաժողովը տա նման եզրակացություն, նշանակում է՝ գնահատում է այդ երիտասարդի կրթության շարունակականության անհրաժեշտությունը՝ ի նպաստ իրեն և երկրի»,- նշեց Բախշյանը՝ ընդգծելով, որ ինքը ևս առաջադրել է իր թեկնածությունը հանձնաժողովում հայտնվելու և ներգրավվելու դեպքում խոստանում է բարձրաձայնել հանձնաժողովում կայացված որոշումները, հատկապես, եթե հանձնաժողովը որևէ բան ցանկանա թաքցնել:
Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *