Պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորեղբոր զավակները…Պաշտոնյաներին փոխկապակցված անձանց ցանկն ընդլայնում են

timthumb (10)

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծով և հարակից նախագծերի փաթեթով ընդլայնվել է պաշտոնյաներին փոխկապակցված անձանց ցանկը: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ընդլայնվել է պաշտոնյաներին փոխկապակցված անձանց ցանկը: «Դրանք են պաշտոնը զբաղեցնողանձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ և եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները: Բոլորը կարող են հասկացվել փոխկապակցված անձանց տրամաբանության տակ»,- նշեց Գաբրիելյանը:

Նա ընդգծեց, որ նրանք հայտարարագիր չեն ներկայացնում, սակայն համարվում են փոխկապակցված անձ: «Երբ շահերի բախման տեսանկյունից քննարկում է գնում, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նրանց գործառնությունները կարող է դիտարկել այդ տրամաբանությամբ»,- ասաց փոխվարչապետը:

Նա հավելեց, որ հստակեցվել են նաև նվերներ ստանալու դրույթները: «Խիստ կանոնակարգվել է բոլոր պաշտոնական պարագաներում նվերներ ստանալը, ինչպես նաև համապատասխանորեն սահմանափակումներ են դրվել դրանց վրա, և կարգ պետք է մշակվի, որով ցանկացած այդպիսի նվեր պետք է հաշվառվի և հանձնվի: Հաշվառման դրույթը օրենքին համապատասխան պետք է իրականացվի»,- պարզաբանեց Վաչե Գաբրիելյանը:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *