Պաստառի հանումից՝ մրցանակի հանձնում կամ Հայրապետյանի արկածները սփյուռքում

timthumb.php

«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունը ներկայացնում է, թե Սփյուռքի նախարարն ինչ աշխատանքներ է կատարել պաշտոնավարման 100 օրում. Աշխատանքի ծավալները , ինչպես նաև բովանդակությունը ինչ խոսք ՝ զարմացնում են, սակայն ցանկալի կլիներ, որ թավշյա հեղափոխության թիմի նախարարի աշխատանքները զարմացնեին լավ իմաստով ալ ոչ թե հակառակը: Պարզվում է 100 օրվա չարքաշ աշխատանքի ընթացքում նախարար Հայրապետյանը «Ոսկե ծիրան» XV հոբելյանական միջազգային կինոփառատոնի շրջանակում՝ հանձնել է հատուկ մրցանակ: Առաջին մրցանակակիրն էլ դարձել է ֆրանսահայ տաղանդավոր ռեժիսոր Առնո Խայաջանյանը՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմով: Իհարկե անչափ հիանալի նախաձեռնություն է, եթե իհարկե ինքներս մեզ չտանք այն հարցը, թե ինչո՞ւ է Սփյուռքի նախարարը զբաղվում դրանով, գուցե շփոթե՞լ է իր լիազորությունները մշակույթի նախարար Մակունցի լիազորությունների հետ…

Հայրապետյանի տքնաջան աշխատանքը Սփյուռքի նախարարի պաշտոնում իհարկե այսքանով չի ավարտվում: Պարզվում է, Հուլիսի 24-ին տեսազանգի միջոցով նախարարը ուղիղ կապ է հաստատել ԱՄՆ-ում կայացած Հոմենեթմենի երիտասարդական ֆորումին, ու պատասխանել է երիտասարդներին հուզող մի քանի հարցերի: Հետաքրքիր է ՝ ո՞ր օրվանից է տեսազանգով կես ժամ խոսելը տեղ գտնում նախարարությունների պաշտոնական հաշվետվությունների մեջ: Թերևս այն օրվանից, երբ նախարարությունը հանրությանը ներկայացնելու առավել ծանրակշիռ քայլ և ծրագիր պարզապես չի գտնում, մնում է նման մանրուքները ներկայացնել որպես կատարված աշխատանք, մեզ էլ իհարկե մնում է մեզ հուսադրենք ,որ նախարարը օգտվել է հայկական «Զանգի»-ից , այլ ոչ թե օտարամոլ «Սկայպից»…

Սա էլ դեռ քիչ էր նախարարը որոշել է էլ ավելի հեռուն գնալ և աշխատասիրության վառ օրինակ ծառայել մեր մյուս գերատեսչությունների ղեկավարների համար: Այսպես՝ հուլիսի 24-ին նախարարը հրապարակել է սփյուռքի նախարարության նոր տարբերանշանը՝ լոգոն: Որի հեղինակը ցանկացել է մնալ անհայտ և լոգոն նվիրել նախարարությանը: Նայելով նոր տարբերանշանին ՝ հասկանում ես հեղինակի անհայտ մնալու մղումները…Այս գերհագեցած աշխատանքային գրաֆիկով հանդերձ Հայրապետյանը հասցրել է նաև մի շարք աշխատանքային այցեր կատարել՝ թե ո՞րն էր այդ այցերի պրակտիկ արդյունքը դժվար է ասել, քանի դեռ չենք տեսնում հայրենիք վերադարձող սփյուռքահայերի հերթերը Զվարթնոց օդանավակայանում: Նման հաշվետվություն ներկայացնողները լուրջ դեմքով խոսում են հայրենադարձության կազմակերպման մասին, ինչը իրապես սյուրեալիզմի ժանրից , չգիտես ինչու մոռանում են ներառել արված աշխատանքի շարքում նաև «Իսկ ի՞նչ ես արել դու Արցախի համար» պաստառների դեմ պայքարը,որը ակտիվորեն տանում էր նախարարը նշանակման առաջին իսկ օրերից՝ կարծես Հայաստան-Սփյուռք հարաբերություններում խրված սեպի գլխավոր պատճառը այդ չարաբաստիկ պաստառն էր.. Եվ այսօր հերթական անգամ օրակարգային է դառնում Սփյուռքի նախարարության գոյության նպատակայնության հարցն ընդհանրապես…

 

Ս.Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *