Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը հացադուլ են հայտարարել՝ հրաժարվելով բժշկական օգնությունից

timthumb (6)

«Սասնա Ծռեր» զինված խմբի 10 անդամի գործով քիչ առաջ տեղի ունեցած դատական նիստին Պավլիկ Մանուկյանը հացադուլ հայտարարեց՝ մինչև չփոխվի իր խափանման միջոց կալանավորումը։ Այնուհետև Մանուկյանի  հայտարարությանը միացավ նաև ամբաստանյալ Արմեն Բիլյանը։

Հացադուլի պատճառը, ըստ Մանուկյանի, դատական համակարգի անարդյունավետ և անբարեհամբույր աշխատանքն է. «Դատապարտյալների  հիվանդանոցի աշխատակիցները շատ բարեհամբույր են, սակայն դատական համակարգն, ինչպես միշտ՝ ցույց է տալիս շատ կոշտ  վերաբերմունք», -ասաց Պավել Մանուկյանն ու հայտարարեց, որ հրաժարվում է նաև բժշկական օգնությունից: 

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամների գործով  չի փոխվել միայն Պավլիկ Մանուկյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի խափանման միջոց կալանավորումը: 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *