Պատգամավորները ժամանակ չունեն օրենք գրեն. կպատվիրեն

timthumb (1)

Ազգային ժողովի ընդունած օրենքների 90 տոկոսը, ինչպես նախորդ գումարման Ազգային ժողովում, այնպես էլ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պարագայում, Ազգային ժողով է ներկայացնում Կառավարությունը: Այս պատկերն արձանագրել է «Պառլամենտ մոնիթորինգ»-ը:

Անդրադառնալով այս խնդրին՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռազմիկ Մախմուդյանը նկատեց, որ դեռևս նոր փոփոխություններ են սպասվում և հաջորդ տարի այս հարցում այլ պատկեր կունենանք. «Մեր խնդիրն այն չէ, թե ով է ներկայացնում օրենսդրական նախագիծը: Այո՛, չենք կարող հերքել, որ Կառավարությունն, ի տարբերություն պատգամավորների, կարող է ավելի լավ պատկերացնել օրենքների փոփոխությունների անհրաժեշտությունը: Սահմանադրական փոփոխություններից հետո Վերահսկիչ պալատի մասին օրենքը պատրաստվել և ընդունվել է, օրինակ, Ազգային ժողովի պատգամավորների կողմից»,-օրինակ բերեց Մախմուդյանը՝ նշելով, որ պետք չէ բացասական ֆոն տալ այն հարցին, որ Կառավարության բերած օրենքների նախագծերը զգալի թիվ են կազմում:

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի համոզմամբ էլ՝ Ազգային ժողովը բավականին ծանրաբեռնված է աշխատում և պատգամավորները չեն կարողանում մի շարք ուղղություններով աշխատել և երբեն ԱԺ լիագումար նիստ այնպիսի օրենքներ են մտնում, որոնք պարունակում են պրիմիտիվ սխալներ:

Դառնալով ԱԺ բերած օրենքների մեջ գերակշիռ դեր կատարող Կառավարության դերակատարմանը, ԵԼՔ խմբակցության պատգամավորը նշեց, որ Կառավարությունը հենց մեծամասնությունն է և ստացվում է, որ անցնում են մեծամասնության առաջարկությունները՝ անկախ նրանից՝ այդ մեծամասնությունը Կառավարությունն է, թե Ազգային ժողովը:

Զեյնալյանի խոսքով՝ լարված ռեժիմով աշխատող պատգամավորները ժամանակ չեն ունենում օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու, որից, որպես ելք՝ Արտակ Զեյնալյան առաջարկեց. «Կա նաև մեկ այլ խնդիր. քաղաքական նախաձեռնությունները, որով հանդես են գալիս փոքրամասնւթյունները, չեն ընդունվում: Իսկ քանի որ ժամանակ չի լինում օրենքների մշակման համար, մենք մտածում ենք, որ փոքրամասնությւնը տա գաղափարը և պատվիրի օրենսդրական նախաձեռնությունը:  Պետք է պատվիրել օրենք գրել»,-ասաց Զեյնալյանը: 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *