Պատգամավորների աշխատավարձերից պահումներ են կատարվել. Ծառուկյանը խնդրել է բացակայությունները հարգելի ճանաչել

Capture

ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգը թույլ է տալիս ԱԺ հերթական քառօրյաներից և մշտական հանձնաժողովների աշխատանքներից բացակայող պատգամավորների աշխատավարձերից պահումներ կատարել:

ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց հասկանալ, թե ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներից քանիսի աշխատավարձերից են, ըստ այս կանոնակարգի, կատարվել պահումներ:

Նախորդ անգամ ներկայացրել ենք ԱԺ մշտական հանձնաժողովներից բացակայող պատգամավորների ցանկն ու նրանցից պահված աշխատավարձերի չափը: Ինչպես խոստացել էինք՝ այս անգամ հրապարակում ենք նաև ԱԺ քառօրյաներից բացակայող պատգամավորներից արված պահումների չափերը:

Եվ այսպես՝ ԱԺ քառօրյաներից անհարկի բացակայելու համար պատժամիջոցների են ենթարկվել հետևյալ պատգամավորները, որոնց աշխատավարձերից մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ը պահումներ են կատարվել անհարգելի բացակայությունների պատճառով:

1. Աբրահամյան Արգամ  («Ծառուկյան» խմբակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 1, պահված աշխատավարձի չափը՝ 24 430 դրամ:

2. Ալեքսանյան Սամվել (Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 1, պահված աշխատավարձի չափը՝ 24 190դրամ:

3. Բեգլարյան Հակոբ (Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 3, պահված աշխատավարձի չափը՝  78 580 դրամ: 

4. Գրիգորյան Մանվել (Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 1, պահված աշխատավարձի չափը՝  24 190 դրամ:

5. Զաքարյան Իշխան («Ծառուկյան» խմբակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 6, պահված աշխատավարձի չափը՝ 133 900 դրամ:

6. Համբարձումյան Արկադի (Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 1, պահված աշխատավարձի չափը՝  24 190դրամ:

7. Մանուկյան Արթուր («Ծառուկյան» խմբակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 2, պահված աշխատավարձի չափը՝ 41 820 դրամ:

8. Միքայելյան Սասուն («Ելք» խմբակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 2, պահված աշխատավարձի չափը՝ 46 815 դրամ:

9. Պողոսյան Միհրան (Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 4, պահված աշխատավարձի չափը՝  89 990 դրամ

10. Սարգսյան Ռոբերտ (Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 1, պահված աշխատավարձի չափը՝  24 190 դրամ:

11. Արթուր Գևորգյան (Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 1, պահված աշխատավարձի չափը՝  22 870 դրամ

12. Արսենյան Աշոտ (Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 2, պահված աշխատավարձի չափը՝  48 380 դրամ

13. Ծառուկյան Գագիկ («Ծառուկյան» խմբակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 11, պահված աշխատավարձի չափը՝ 252 080 դրամ:

14. Պետրոսյան Շուշան (Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 1, պահված աշխատավարձի չափը՝  21 990 դրամ:

15. Կարապետյան Կարեն (Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 1, պահված աշխատավարձի չափը՝  22 290 դրամ:

16. Էնֆիաջյան Վահե («Ծառուկյան» խմբակցության պատգամավոր), բացակայությունների քանակը՝ 2, պահված աշխատավարձի չափը՝ 42 090 դրամ:

17. Պետրոսյան Գևորգ («Ծառուկյան» խմբակցության պատգամավոր)բացակայությունների քանակը՝ 2, պահված աշխատավարձի չափը՝ 44 590 դրամ: 

18. Մանուկյան Ռոմիկ (ՀՅԴ կուսակցության պատգամավոր)բացակայությունների քանակը՝ 1, պահված աշխատավարձի չափը՝ 22 290 դրամ: 

ԱԺ հանրային կապերի վարչությունը նշում է նաև, որ ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Գևորգ Պետրոսյանը ՀՀ ԱԺ նիստերից բացակայությունները հարգելի համարելու վերաբերյալ տեղեկանքներ են ներկայացրել նոյեմբերի 15-ին, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ նոյեմբերի 16-ին: Տեղեկանքները քննարկման փուլում են:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *