«Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն դրա առաջին փուլը»․ Ալիև (տեսանյութ)

5AD703C9-DAFE-4C42-A86A-67228C17A954_cx27_cy12_cw45_w1023_r1_s

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ հունիսի 26-ին հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ոչնչացնել Հայաստանի բոլոր ռազմական և մարտավարական օբյեկտները։

«Մենք ցանկանում ենք հակամարտության խաղաղ կարգավորում, սակայն գրավյալ հողերի հետ մենք չենք համակերպվի։ Հակառակորդը պետք է հասկանա, որ չկա այնպիսի ռազմական կամ մարտավարական օբյեկտ, որը չկարողանա վերացնել ադրբեջանական բանակը»,– հայտարարել է նա՝ երկրի զինված ուժերի 100-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ։

«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հողն է։ Ադրբեջանցիները հարյուրավոր տարիներ ապրել և ստեղծել են այս տարածքի վրա։ Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում։ Ադրբեջանը չի համակերպվի իր գրավյալ տարածքների հետ և կվերականգնի տարածքային ամբողջականությունը»,– ընդգծել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ «գրավյալ տարածքների ազատագրման համար» Բաքվին ուժեղ բանակ և ուժեղ տնտեսություն է անհրաժեշտ։ «2013 թվականից ի վեր մենք մեծացրել ենք մեր պաշտպանական ծախսերը 15 անգամ»,– ասել է նա։

«Հայաստանը չի կարողանում և չի կարողանա մեզ հետ մրցակցել։ Պատմական արդարությունը մեր կողմն է, մենք ունենք ռազմական և տնտեսական հզորություն, և Ադրբեջանի ու Հայաստանի միջև անդունդը միայն ավելի է մեծանալու»,– նշել է Ալիևը։

«Պատերազմը դեռ չի ավարտվել։ Ավարտվել է միայն դրա առաջին փուլը»,– եզրափակել է Ալիևը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *