Պատի տակի խոսակցություններ են. Ռոբերտ Սարգսյանը՝ կուսակից ընկերոջ շուրջ ծավալված սկանդալի մասին

timthumb (10)

Երեկ հրապարակվեց  ձայնագրություն, որտեղ «ՍԱՍ» գրուպի ղեկավարներից մեկը նախընտրական ժողովի է հրավիրել ընկերության աշխատակիցներին՝ հրահանգելով ձայներ հավաքել  ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին:

ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանից հետաքրքրվել՝ ինչ է մտածում վերջինս կուսակից ընկերոջ շուրջ կատարվողի մասին.

-Պարո՛ն Սարգսյան, Ձեր կուսակից ընկերն այսօր դարձել է մամուլի թիվ մեկ դեմքը: Արտակ Սարգսյանի շուրջ նոր սկանդալ է հասունանում:

Ի՞նչ ա եղել, զբաղված եմ, չեմ կարո՞ղ այսօր մամուլով չհետաքրքվել, չնայել: Տեղյակ չեմ:

-Այդ դեպքում Ձեզ հուշեմ՝ հրապարակվել է ձայնագրություն, որտեղ «ՍԱՍ» գրուպի ղեկավարներից մեկը նախընտրական ժողովի ժամանակ պահանջում է ընտրել Արտակ Սարգսյանին:

Չեմ լսել, չգիտեմ:

-Ձայնագրության մեջ հնչում են անուններ, խոսվում փողերի բաժանման, ուղևորությունների, սպառնալիքների ու շանտաժի մասին։ 

-Ես նման բաները դատապարտում եմ, այո,՛ ցանկացած վատ բան դատապարտում եմ, բայց դեռ պետք է պարզել:

Ի՞նչը պարզել: 

-Քանի դեռ դրանք պատի տակի խոսակցություններ են, ես բան չեմ ասի, թող ոստիկանությունն ու դատախազությունն իրենց գնահատականը տան այդ ձայնագրության մասին, այդ ժամանակ էլ ես իմ  գնահատականը կտամ:

-Փաստորեն, Դուք հրապարակված ձայնագրությունը համարում եք պատի տակի խոսակցությո՞ւն:

Իմ մասին էլ էին շատ բան ասում, բայց փաստեր չկային, չէ՞: Հիմա փաստեր չկան, երբ դատախազությունն իր ասելիքն ասի, նոր կխոսամ, հակառակ պարագայում՝ կստացվի՝ օդի մեջ խոսում ենք:

Հիշեցնենք, որ երեկ հրապարակված ձայնագրության հետ կապված՝ ԼՈւՐԵՐ.com-ին այսօր  առավոտյան ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից տեղեկացրել էին, որ ձայնագրության ուսումնասիրության համար դեռ ոչ մի քայլ չի ձեռնարկվել:

Աղավնի Սուքիասյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *