Պատրաստվում է փաստաթուղթ, որով կբացառվի ՀՀ-ում արտասահմանյան զինվորականների ներկայությունը. Լավրով

timthumb (1)

Հայաստանն ու Ռուսաստանը փաստաթուղթ են նախապատրաստում,  որը կերաշխավորի որևէ սպառնալիքի և ռիսկերի բացակայությունը երաշխավորելու առումով Հայաստանում գործող կենսալաբորատորիաների առավել թափանցիկ աշխատանքը: Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ուղիղ եթերում պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակցի հարցին:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում լուծել հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ու Վրաստանում ամերիկյան լաբորատորիաների գոյության ու ակտիվ գործունեության խնդիրը, Սերգեյ Լավրովը պատասխանեց, որ Հայաստանի հետ ավարտին են հասցնում փաստաթղթի նախապատրաստումը, որով կենսալաբորատորիաների աշխատանքն ավելի թափանցիկ կդառնա որևէ սպառնալիքի և ռիսկերի բացակայությունը երաշխավորելու առումով: «Փաստաթուղթը կերաշխավորի արտասահմանցի զինվորականների բացակայությունը և կենսալաբորատորիաների թափանցիկ աշխատանքը՝ սպառնալիքների և ռիսկերի բացակայության առումով»,— ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ նշելով, որ նման համաձայնագիր են նախապատրաստում նաև Ղազախստանի հետ:

Լավրովը նաև ընդգծել է, որ վրացական կողմը դիվանագետների խմբի է հրավիրել, որպեսզի նրանք ծանոթանան Վրաստանում գործող արտասահմանյան կենսալաբորատորիայի գործունեությանը. «Մենք շնորհակալություն ենք հայտնել, ասել ենք, որ դա ոչ թե դիվանագետների, այլ պրոֆեսիոնալների գործն է հասկանալ, թե ինչ է արվում այդ կենսալաբորատորիաներում, որքանո՞վ են փորձարկումները սպառնալիք ստեղծում Ռուսաստանի և ընդհանրապես հարևան երկրների համար»,- նշել է Սերգեյ Լավրովը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *