Պատրաստ եմ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու. Արա Զոհրաբյան

timthumb (8)

ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը համերաշխության կոչ է արել բոլոր փաստաբաններին: Կոչն ամբողջությամբ՝ ներկայացնում ենք ստորև.
 
Հարգելի գործընկերներ,
 
Համերաշխության կոչիս հասցեատերերը բոլոր այն փաստաբաններն են, ովքեր սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դժգոհ են կամ վիրավորված փաստաբանների պալատից կամ անձամբ ինձնից:
 
Ընդունում եմ, որ իդեալական չեմ աշխատում և ունեմ թերություններ:
 
Հարգում եմ յուրաքանչյուր քննադատություն, նույնիսկ եթե քննադատողն անձամբ չի կրում այդ գաղափարները կամ փաստացի գործում է իր կողմից առաջադրած գաղափարներինհակառակ:
 
Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ հարաբերությունները պարզել (լուծման նպատակով) իրենց համար ընդունելի ցանկացած ձևով, այդ թվում՝ հրապարակային՝ լրատվամիջոցների ներկայությամբ: Պատրաստ եմ (ընդդիմախոսներիս համաձայնության դեպքում) հրապարակել փաստաբանների պալատի նախորդ ժամանակահատվածի ֆինանսական բոլոր մանրամասները, որոնք վերաբերում են ինձ և ընդդիմախոսներիս:
 
Պատրաստ եմ նաև ընդդիմախոսներիս հետ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու:
Կոչիս նպատակը մեկն է՝ ամրապնդել մեր միասնականությունը, այդ թվում՝ մեր բոլորի ներուժն ուղղել փաստաբանության զարգացմանը:
 
Մեր ուժը միասնության մեջ է:
 
Սպասում եմ Ձեր արձագանքին:
 
Հարգանքով՝
 
փաստաբան Արա Զոհրաբյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *