Պարոնա՛յք, նախարար դառնալու առաջարկ ստացե՞լ եք

timthumb

Հանրային ծառայությունները կառավարվող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի մամուլի խոսնակ Մարիամ Ստեփանյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Հանրային ծառայությունները կարգավարվող հանձնաժողովի նախագահը հավակնում է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար դառնալ. «Պարոն Նազարյանն իր տեղում շատ լավ աշխատում է և նախարար դառնալու առաջարկ չի ստացել»,-ասաց խոսնակը՝ հավելելով որ չի պատրաստվում այս հարցի վերաբերյալ որևէ հավելյալ մեկնաբանություն անել, քանի որ չկա նաև գործող նախարարի հրաժարականը:

Այս օրերին որպես Էներգետիկայի նախարարի պաշտոնի հավանական թեկնածու շրջանառվում է նաև Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանի թեկնածությունը:

Վերջինս մեզ՝ նախարար դառնալու առաջարկ ստացե՞լ է, թե՝ ոչ հարցին ի պատասխան՝ նշեց. «Նախարար դառնալու առաջարկ չեմ ստացել»։

Իսկ ունի՞ ցանկություն նախարար դառնալու հարցին ի պատասխան էլ Հայկ Հարությունյանը հավելեց. «Չունե՛մ»:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ապրիլի 27-ին, կառավարության հրաժարականից հետո այլևս չի վերանշանակվի իր պաշտոնում:

Նա, ըստ շրջանառվող լուրերի, նշանակվելու է  Սամվել Կարապետյանին պատկանող ռուսական «Տաշիր էլեկտրիկ» կոնցեռնի գլխավոր տնօրեն:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *