Պարտադիր բաղադրիչն ընդունվեց

timthumb (7)

Այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում քննարկման էր դրված Կառավարության կողմից ներկայացված  կուտակային կենսաթոշակների մասին օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, ըստ որի՝ այս տարվա հուլիսի 1-ից ՀՀ աշխատող բոլոր քաղաքացիներն, ովքեր ծնվել են 1974թ․ հունվարի 1-ից, իրենց աշխատավարձից կուտակային ֆոնդերին կփոխանցեն աշխատավարձի 2,5%-ը, մնացած՝ 7․5%-ը փոխանցում է պետությունը տվյալ մարդու հաշվին։

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն  ասաց, որ իրենք միշտ սկզբունքորեն դեմ են եղել պարտադիր կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչին, սակայն նոր փոփոխությունները հուսադրող են:

«Մենք կքվերակենք կողմ, պայմանով, որ  կշարունակենք քննարկումները կառավարության հետ՝ պարտադիր բաղադրիչը հանելու համար»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանն արտահայտեց իրենց կողմնորշումը։

«Հարգելի գործընկերներ,  մենք մեր  սկզբունքային դիրրքորոշումն արտահայտել ենք․ ձեռնպահ ենք քվեարկելու, որովհետև պահպանում է նախկինի հետ համեմատած բարելավում, բայց չի լուծում կարևորագյուն հարցը՝ պարտադիր բաղադրիչի հանումը, որի դեմ մենք պայքարել ենք տարիներ շարունակ։ Այդ պարտադիր բաղադրիչն առաջացնում է լուրջ խնդիրներ, խափանում և խաթարում է սերունդների համերաշխության սկզբունքը, անձի սեփականության իրավունքը և ստիպում է, որ մարդն այսօրվա իր սոցիալական հարցերը թողնի և անի  խնայողություն վաղվա համար։ Այս հիմնական 3 հարցերը լուծվածչեն, ուստի մենք ձեռնպահ կլինենք»։

ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեցին  79 պատգամավոր, 7-ը ձեռնպահ էին, դեմ էին 2-ը։ Օրենքն ընդունվեց։

ՀՀԿ-ից ոչ ոք չարտահայտվեց։ Նրանք, ըստ երևույթին, լռելյայն կողմ քվեարկեցին։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *