ՊԵԿ-ը սոցիալական կայքերով հաշիշ և ՄԴՄԱ տեսակի թմրանյութեր վաճառող խումբ է հայտնաբերել

timthumb (5)

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կանխվել է մաքսային իրավախախտումների 126 փորձ, որոնցից 70-ով հարուցվել է քրեական գործ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը`ներկայացնելով մաքսանենգության դեմ պայքարի վարչության 2018 թվականի հունվար-հոկտեմբերի ամիսներին կատարված աշխատաքները:

«Կատարված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերքի  և թմրանյութերի մաքսանենգության դեպքեր, որոնցից ամենաուշագրավը սոցիալական կայքերով թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ, որի արդյունքում մոտ 600 գրամ հաշիշ և 20 գրամ ՄԴՄԱ (մեթիլենդիօքսիմեթ- ամֆետամին)  տեսակի  թմրանյութ»,- ասաց Վարդանյանը:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի խոսքով` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից կատարված տարբեր կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության աննախադեպ խմբաքանակներ:

«Մաքսանենգները Հայաստան են փորձել ներկրել ավելի քան 4 կգ կոկաին, 2 կգ` ափիոն, 3 գր մեթադոն, 6 գր հաշիշ,  հաշիշի յուղի պարունակությամբ 290 հատ էլեկտրոնային սիգարետ և թմրամիջոցի պարունակությամբ քաղցրավենիք:Կանխվել է նաև թմրանյութի արտահանման փորձեր` 8 կգ ափիոն և ավելի քան 13 կգ մետանֆիտամին տեսակի թմրանյութեր»,- նշեց Վարդանյանը:

2018 թվականին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը սերտ համագործակցել է Ազգային 

անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության հետ, ինչի արդյունքում բացահայտվել են ոչ միայն 

իրավախախտներ, այլև հանցախմբեր:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *