ՊԵԿ-ի պլանկան փոխում ենք. Կարեն Կարապետյան

timthumb (4)

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության օրակարգին անցնելուց առաջ հայտարարեց, որ երբ անցյալ տարի նախարարությունը ներկայացնում էր ՀՀ բյուջեն, իրենք հայտարարել էին, որ բյուջեով սահմանված 2017թ.-ի կատարողականը լիարժեք կատարելուց հետո իրենք հավաքագրված լրացուցիչ միջոցները կուղղեն կապիտալ ծախսերի իրականացմանը. «3,2 տոկոս տնտեսական աճը երբեք մեզ համար ամբիցիա չի եղել և մշտապես ասել ենք, որ ձգտելու ենք ավելի մեծ թվով տնտեսական աճ ապահովել: Երբ մենք վերցնում էինք 98 միլիոն դոլար, նախապես առանձնացրել էինք այն միջոցառումները, որոնց համար պետք է ծախսվեր այդ գումարը: Մենք գիտակցում էինք, որ այդ 98 միլիոն դոլարն ավելացնելու է մեր արտաքին պարտքը, բայց վստահ էինք, որ հարկահավաքության գործում արձանագրելու ենք աճ: Այժմ մենք կատարել ենք բյուջեի կատարողականը, ուստի՝ խնդում եմ հանձնարարեք հաապատասխան գերատեսչություններին՝ մեր կողմից իրականացվող կապիտալ ծախսերի իրականացման հարցում համագործակցել մեզ հետ»:

 

Ըստ Վարդան Արամյանի՝ իր ղեկավարած գերատեսչությունը շարունակելու է արձանագրել հարկահավաքության աճ և տնտեսական ավելի բարձր աճի ցուցանիշ ապահովել:

 

Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ բարձր է գնահատում ՊԵԿ-ի աշխատանքը, քանի որ նրանք գերակատարել են իրենց հանձնարարված պլանկան: «Եթե ՊԵԿ-ը իր առաջ դրված բարձր պլանկան կատարել է, ուրեմն հիմա պլանկան փոխում ենք»,-նշեց վարչապետը, հանձնարարելով բյուջեի կատարողականում համապատասխան փոփոխություններ անելու համար անցնել գործի:

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *