Պետք է պարզել՝ ՃՈ ավտոմոբիլն ի՞նչ լույսի տակ է մտել խաչմերուկ. փաստաբան

timthumb (6)

Հունվարի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Աբովյան  և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում BMW X6 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, «Ճվճվ Արոյի» (Արա Վարդանյան)  որդի Սարգիս Վարդանյանը (Սաքուլիկ), մեծ արագությամբ բախվել էր ՃՈ 1-ին սպայական գումարտակի Toyota-ին, որի հետևանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու  ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել էր:

Մեկ օր անց հիվանդանոցում մահացավ նաև Toyota-ի երկրորդ ուղևորը, ով նույնպես ոստիկան էր:

Այս վթարից կարճ ժամանակ անց հրապարակվեց Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարի տեսանյութը, որը դիտելիս առաջին հայացքից թվում է, որ այս վթարի մեղավորները  ՃՈ աշխատակիցներն են:

ԼՈւՐԵՐ.com-ը հետ զրույցում զրույցում փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն, անդրադառնալով այս վթարին և հրապարակված տեսանյութին, նշեց, որ միայն տեսանյութը դիտելով՝ հնարավոր չէ եզրահանգում անել՝ ով է խախտել ճանապարհային երթեւեկության կանոնները, հետևաբար՝ անհիմն են համացանցում տարածված այն խոսակցություններն, ըստ որոնց, վթարի մեղավորները ՃՈ աշխատակիցներն են կամ մյուս վարորդը. «Տեսանյութը դիտելիս միայն կարելի է ենթադրություններ անել այն մասին, որ ՃՈ ավտոմեքենան անցնում է կարմիր լույսի տակով, քանի որ խաչմերուկի մյուս հատվածի մեքենաները շարժման մեջ են՝ ըստ առկա տեսախցիկների արձանագրած պատկերի: Կասկածելի է նաև հայտարարված մյուս տրանսպորտային միջոցի 70 կմ/ժ արագությունը, քանի որ դա դեռ պետք է պարզի փորձաքննությունը, միայն այս տեսանյութը դիտելով, հնարավոր չէ ֆիքսել մեքենայի արագությունը: Հնարավոր է, որ երկու կողմերն էլ թույլ են տվել ճանապարհայինն երթեւեկության կանոնների խախտում, որով էլ պայմանավորված է եղել վթարի առաջացումը: Պետք է պարզել, թե ՃՈ ավտոմոբիլն ինչ լույսի տակ է մտել խաչմերուկ, իսկ BMW X6 մակնիշի ավտոմեքենայի վարորդը երբ է ի վիճակի եղել հայտնաբերել վտանգը, և, ըստ այդմ, հաշվարկել կանխման հնարավորությունը: Առանց այդ տվյալների՝ որևէ մեկը չի կարող եզրակացություն անել վարորդների մեղավորության մասին»,-ասաց Բաղդասարյանը և հավելեց, որ վթարի մեղավորներին հնարավոր կլինի պարզել միայն համապատասխան փորձաքննությունների արդյունքներից հետո:

Հիշեցնենք, որ «BMW X6»-ի վարորդը՝ Երևանի քաղաքի ավագանու նախկին անդամ, «Ճվճվ Արոյի» որդի Սարգիս Վարդանյանն, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *