Պերմյակով. Հայաստանի նվաստացումը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին դատապարտեց ցմահ ազատազրկման:

Չնայած այս հանգամանքին, մեր հասարկությունն ակնհայտորեն դժգոհ մնաց ավարտված դատական գործընթացից, չստանալով մի շարք հարցերի պատասխաններ:

Նախ դատական նիստն ընթանում էր 102-րդ բազայի կայազորային դատարանում՝ ակնհայտորենկաշկանդելով օբյեկտիվ դատավարության հնարավորությունը:

Գործը դե յուրե հանձնված էր հայկական արդարադատությանը, սակայն ռուսական կողմը Պերմյակովին պահեց իր ենթակայության տակ՝ ՌԴ ռազմակայանում, ինչը թույլ չտվեց Հայաստանի իրավապահ համակարգին ամբողջովին հասու լինել Պերմյակովի ոճրագործությանն օբյեկտիվորեն այն բացահայտելու նպատակով:

Ես չեմ պնդում, որ պաշտոնական Մոսկվան կամ ռուսական ինչ-որ շրջանակներ են կանգնած այս ոճիրի հետևում: Դա կլիներ անպատասխանատու հայտարարություն, մերկապարանոց մեղադրանք:

Սակայն, ինչ-որ բան, ակնհայտ մի հանգամանք, ռազմաբազայի ղեկավարությանը ստիպեց իր տարածքում մեկուսացնել ոճրագործ մի ծառայողի: Այս խորհրդավորությունը չբացահայտվեց նաև դատավարության ընթացքում: Հայտնի չեն հանցագործության դրդապատճառները, հնարավոր հանցակիցները և պատվիրատուները: Ըստ այդմ՝ հանցագործությունը լիարժեքորեն բացահայտված չէ ո’չ նախաքննության, և ո’չ էլ դատավարության մակարադակով:

Դատարանը կամա, թե՝ ակամա չի տվել այն հարցի պատասխանը, թե որտեղ է իր պատիժը կրելու ոճրագործը:

Ակնհայտ է, որ ոչ այս գործով մեղադրողը ոչ այն քննող դատավորը չեն կարող իրենց վրա համարձակություն վերցնել այս հարցի պատասխանը տալու համար:

Նման համարձակություն չի ունենա նաև ՀՀ Արդարադատության նախարարությունը:

Ակնհայտ է, որ իրավական ընթացակարգային պարզ խնդիրը տվյալ պարագայում, փոխանցվել է քաղաքական հարթություն: Նախաքննության, դատավարության փուլերում  ռուսական կողմը Պերմյակովին ատամներով պահել է իր ենթակայության տակ: Կասկածից վեր է, որ ոճրագործ զինծառայողն իր պատիժը կրելու է Ռուսաստանում:

Սա է միակ երաշխիքը, որ նա կլռի, չի ասի բաներ, որոնք կարող են նպաստել հանցագործության իրական բացաայտմանը, վնասել ռուսական շահերին:

Պատահական չէ, որ այս օրերին ռուսական և հայկական մամուլն ակտիվորեն քննարկում են Պերմյակովի և ողբերգական հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի «փոխանակման» հարցը:

Ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ Պերմյակովն իր հայրենիքում կպատժվի: Այս ոճրագործը, Ռուսաստանում կարող է նույնիսկ խրախուսվել, որովհետև կայսրության տրամաբանությամբ նա հանցագործ չէ ու սպանել է ընդամենը վասալներին…

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *