ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին

timthumb (11)

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը վատառողջ լինելու պատճառով ի վիճակի չի եղել ներկայանալու դատական նիստին:

Այս մասին դատարանում հայտնեց Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

«Նրա արյան ճնշումը բարձրացել է,  ունի ուժեղ գլխացավ և ի վիճակի չէ  տեղից վեր կենալու, այդ իսկ պատճառով հնարավորություն չի ունեցել ներկայանալու դատարան»,- ասաց Պետրոսյանը:

Արձանագրելով, որ, առողջական խնդիրներով պայմանավորված, Պավել Մանուկյանին հնարավոր չի եղել տեղափոխել դատարան ` նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը դատական նիստը հետաձգեց:

Նիստը նշանակվեց օգոստոսի 17-ին, ժամը 16:00-ին:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *