Ջերմուկը բաժանվել է երկու մասի․ Ամուլսարի հանքի շուրջ ակցիաները նոր ընթացք են ստացել

timthumb (12)

Կրքերը շարունակում են եռալ Ջերմուկում։ Ինչպես տեղեկացրել ենք, տևական ժամանակ է՝ ջերմուկցիները բողոքի ակցիաներ են իրականացնում ընդդեմ Ամուլսարում ընթացող հանքի շինարարական աշխատանքների՝ գտնելով, որ հանքի շահագործումը վնաս կհասցնի տուրիստական քաղաքի բնությանը։

Տեղացիներն իրենց անհազանդությունն արտահայտում էին դեպի հանք տանող ճանապարհները փակելով։ Սակայն այսօր խաղի կանոններն են փոխվել։ Մինչ ցուցարարները փակել են դաշտամիջյան ճանապարհները, նույն ընթացքում հանքի աշխատակիցներն էլ փակել են միջպետական ճանապարհը։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց հանքի շահագործմանը դեմ, ակտիվիստ Վազգեն Գալստյանի հետ։

«Հանքի աշխատակիցները մեզնից 12 կմ ներքև են։ Մենք որևէ տեղեկություն չունենք իրենց մասին։ Մենք մեր խաղաղ ակցիան ենք շարունակում»,— ասաց ցուցարարը։

Լիլիթն Հակոբյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *