Ջերմուկը չակերտավոր մեգապոլիս է. վարչապետի ու Լոքյանի զրույցը

14346239220

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է Ջերմուկ քաղաքի կառուցապատման և տարածքային անհամաչափության վերացման նպատակով աշխուժացնել Ջերմուկ քաղաքն ու հարակից տարածքները, գյուղական բնակավայրերը՝ ստեղծելով 8-ից 10, նախարարի խոսքով, չակերտավոր մեգապոլիսներ:
Նախարարը նշեց, որ այդ նպատակով ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամին նախարարությունը հատկացնելու է 1 միլիարդ 190 միլիոն դրամ՝ նպատակ ունենլով այս տարի հզորացնել ենթակառուցվածքները:
«Իսկ հաջորդ տարի` շարունակական այս ծրագրով, մենք իրականացնում ենք բիզնեսի և նորից պետության մասնակցությամբ մի շարք ենթակառուցվածքների ստեղծում, որոնք Ջերմուկը դարձնելու են խիստ արդյունավետ կենտրոն, գրավչությունը խիստ մեծանալու է»,-ասաց նախարարը:
«Բոլորս հասկացե՞ լ ենք, որ Ջերմուկն արդեն մեգապոլիս է»,- նախարարին հարցրեց վարչապետը:
Դավիթ Լոքյանը դրական պատասխանեց վարչապետի հարցին՝ հավելեով կամ ակնարկելով. «Բայց չակերտները չմոռանաք»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *