Ռադիկ Մարտիրոսյանին հունից հանում է ԳԱԱ շենքը վաճառելու մասին լուրը

timthumb (5)

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին հունից հանում է Գիտությունների ակադեմիայի շենքը վաճառելու մասին լուրը:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Ռադիկ Մարտիրոսյանն այս հարցը լսելով, պարզապես հունից դուրս եկավ և նշեց, որ ինքը պարզապես անբարոյականություն է համարում ԳԱԱ շենքը վաճառելու մտադրությունն անգամ, որը, սակայն, չգիտի, թե ով է հնարել. «Գիտության օջախը, տաճարը եթե սկսեն վաճառել, չգիտեմ՝ ինչ կստացվի, կարող եմ ասել միայն, որ եթե ժողովուրդն իր հոգևոր արժեքը վաճառի, նշանակում է՝ նա արդեն վերջացել է»:

Դիտարկմանը՝ որ ԳԱԱ շենքի վաճառքի մասին լուրը մամուլին է հասցրել Ազգային ժողովի պատգամավորը, Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Ասել է մի մարդ, ես չեմ էլ ճանաչում, էդ մարդուն, ով չգիտես որտեղից է ասել, թե շենքը վաճառում են, նրանից էլ ճշտեք: Չեմ կարող ասել՝ որտեղից է որոշել, որ նման բան է լինելու»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանն, անդրադառնալով 2018-ի բյուջեի նախագծով կրթության ոլորտի ֆինասավորման կրճատմանը, նշել էր, որ ոչ միայն գիտությունը չի ֆինանսավորվում, այլ նաև կարծիք կար, որ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքն են ուզում վաճառել: Այսինքն՝ այդքան ավելորդ են համարում գիտության գոյությունը:

Բագրատյանը նաև հավելել էր, որ ստանում է հաղորդագրություններ, ըստ որոնց՝ կա կոնկրետ ծրագիր, որ հյուրանոց կկառուցվի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *