Ռաիսա Մկրտչյանին բնակարան հատկացնելու մասին որոշումն այն քիչ որոշումներից է, որին երկու ձեռքով կողմ եմ. գնահատենք նրանց, քանի մեր կողքին են

512925

Երեկ Երևանի ավագանին կայացրեց այն քիչ որոշումներից մեկը, որին երկու ձեռքով կողմ եմ՝ «Բնակարան հատկացնել ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Մովսես Խորենացու մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաիսա Մկրտչյանին»։
Ու սկսվե՜ց․․․ Հասարակության թացը չորի հետ խառնող մի զանգված սկսեց իր հեղինակավոր կարծիքն ասել, իր տխմար հումորներով ամեն կերպ փորձել վիրավորել ու ծաղրել Ռաիսա Մկրտչյանին։

 

Բայց այդ նույն զանգվածը չի հասկանում, որ առաջին հերթին ինքն է հայտնվում ծիծաղելի ու զզվելի վիճակում, քանի որ Ռաիսա Մկրտչյանը Զառա Արամյան չէ, Վահրամ Սահակյան չէ, ում կարելի է հեգնել, ծաղրել ու աջակցություն ստանալ մնացածի կողմից։ Եթե կա մեկը, ով առավել արժանի է պարգևների ու նվերների, դա Ռաիսա Մկրտչյանի պես անձինք են։ Նրանք ձեր իմացած ժամանակակից վաստակավոր արտիստները չեն, ովքեր հարսանիքներին երգելով միլիոններ են աշխատում։

 

Նրանք ինչի հասել են, հասել են իրենց աշխատասիրության, տաղանդի ու արժանիքների շնորհիվ։ Ու այո, որքան էլ զարմանալի լինի, նրանցից շատերն այսօր կարիքի մեջ են։ Ու եթե կան մարդիկ, ում պետք է գնահատել կենդանության օրոք, ապա նրանցից մեկն էլ Ռաիսա Մկրտչյանն է։ Նրանց մահից հետո բոլորդ կեղծ ցավակցություններ եք ասելու, հիշելու անցած ուղին և այլն, և այլն։ Դա կարող եք ձեզ պահել։ Գնահատեք, քանի նրանք կան, քանի մեր կողքին են։ Կեղծ բարեպաշտներ ինչքան ասես, կան։ Մարդ եղեք, դժվարը դա է։

 
Մարդու միս ծամելուց առաջ վստահ եղեք, որ խղճալի վիճակում չեք հայտնվի։ Հիմար ու տափակ հումորներով հերթական անգամ մարդուն, արվեստագետին պիտակավորելուց առաջ մի պահ ձեզ հաշիվ տվեք, թե ում մասին ինչ եք խոսում, ընդհանրապես ունե՞ք այդ իրավունքը, թե՞ ոչ։ Համակարգչի դիմաց նստած աջ ու ձախ ցեխ շպրտելով ավելի երջանիկ չեք դառնա, հակառակը՝ կկրկնապատկեք ձեր միջի մաղձն ու բացասականը։
Տիկին Մկրտչյանին էլ բարի բնակարանամուտ եմ մաղթում։ Ապրեք երկար ու առողջ, սիրով ու ջերմությամբ շրջապատված։

 

 

https://www.facebook.com/aram1307/posts/1803236853308518

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *