ՌԴ-ն չի արտահանձնի Միքայել Հարությունյանին

timthumb (15)

Մոսկվան ստացել է Երևանից պաշտոնական դիմում՝ 2008 թ. Մարտի 1-ի դեպքերի քրեական գործով ԱՊՀ երկրների միջպետական որոնման մեջ գտնվող Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հանձնման վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«ՌԴ իրավապահ մարմինները Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին հարցում են ստացել, և այժմ այն գտնվում է քննարկման փուլում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

«Նախնական որոշում կայացվել է, որ արտահանձնումը կմերժվի, քանի որ հաստատվել է, որ 2002 թվականից Միքայել Հարությունյանն ունի ռուսական անձնագիր»,- հայտնել է աղբյուրը՝ հիշեցնելով, որ Սահմանադրության համաձայն, Ռուսաստանի քաղաքացիները չեն արտահանվում օտարերկրյա պետություններ, այդ թվում, քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *