Ռոբերտ Քոչարյանը ընդդիմադիր կուսակցություն կստեղծի

timthumb (3)

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել և ընդդիմություն դառնալ:

«Եթե վերադառնում ես քաղաքականություն, ապա պետք է մտածել դրա մասին,-ասել է Քոչարյանը, հավելելով,-կուսակցության անվանումը սկզբունքային չէ, սկզբունքային են մոտեցումները: Այսօր ես ընդդիմադիր դաշտում լուրջ  վակուում եմ տեսնում, որը պետք է լցնել` երկրի շահերից ելնելով»,-ավելացրել է Քոչարյանը:

Նա նշել է, որ եղել է անկուսակցական և հիմա պետք է բացի նոր կուսակցություն, որում ներգրավված կլինեն ակտիվ, տաղանդավոր երիտասարդներ:

«Ես չունեմ բարձր պաշտոնի ձգտում, եթե այդպիսի ձգտում լիներ՝ ես 10 տարի չէի ապրի իմ անձնական կյանքով: Իրավիճակն այնպես է զարգանում, որ ներքաշում է քեզ գործընթացի մեջ, որից դու չես կարող հրաժարվել` ելնելով կենսագրությունից, բնավորությունից և կյանքի հանդեպ քո դիրքորոշումից»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *