Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել ՀՔԾ-ի որոշումը

timthumb

«Հաշվի առնելով Վերաքննիչի որոշումը, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել անձեռնմխելիության հիմքով՝ նրա նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել: Հետևաբար, ցանկացած գործողությւն, որն ուղղված է քրեական հետապնդման իրականացման, իսկ խափանման միջոցը հենց դրան է վերաբերում, նախնական, կարծում ենք, որ ՀՔԾ-ի որոշումը օրինական չէ: Երբ որոշումը տեսնենք, ավելի մանրամասն կարող ենք ներկայացնելու մեր դիրքորոշումը: Եթե իսկապես պարզվի, որ օրինական չէ այդ որոշումը, կբողոքարկենք այն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից՝ Արամ Օրբելյանը:

Նա ընդգծեց՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ որոշումը ստանալուց հետո միայն կկարողանան գնահատական տալ դրան. «Վերաքննիչի որոշումից հետո իրավաչափ չէ, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դեռ քրեական հետապնդում է իրականացվում»,- ասաց փաստաբանը:

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ ապօրինի համարեց իր պաշտպանյալի անձնագիրը վարույթ իրականացնող մարմնի մոտ պահելը, քանի դեռ մեղադրյալի նկատմամբ չկա խափանման միջոց. «Դա օրինաչափ չէ: Սա այն հարցն է, որ ցանկացած իրավաբան նույն պատասխանն է տալու»։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ վերացել էր և նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չէր կիրառվել։ Սակայն, քանի որ օրերս տեղեկություններ տարածվեցին, որ Քոչարյանը պատրաստվում է մեկնել երկրից, նախաքննական մարմինը որոշեց երկրից չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոց ընտրել 2-րդ նախագահի նկատմամբ։

Հիշեցնենք՝ Քոչարյանը կալանավորվել էր հուլիսի 27-ին, սակայն ավելի ուշ Վերաքննիչ դատարանը բավարարեց փաստաբանների բողոքը և նա անձեռնմխելիության հիմքով ազատ արձակվեց:

Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել Մարտի մեկի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում: Մեղադրանքն առաջադրվել է Հայաստանում 2008 թ.-ին սահմանադրական կարգը տապալելու համար։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *