Ռոհանիի հայտարարությունը ուղղված էր ահաբեկիչներին զինող Սաուդիան Արաբիային, Ադրբեջանին և Թուրքիային. Արման Իսրայելյան

timthumb

«Նախագահ Սերժ Սարգսյանի այցն Իրան՝ կարևոր քայլ էր մի քանի ուղղություններով: Քաղաքական առումով՝ այս այցը կարևոր էր նրա համար, որ Հարավային Կովկասը Նախագահի մակարդակով մասնակցություն ունեցավ նախագահ Ռոհանիի երդմնակալությանը: Սա ևս մեկ անգամ փաստեց, որ Հայաստանը հավատարիմ է իր հարևանի հետ որդեգրած քաղաքականությունը և վստահ եմ, որ սա կգնահատվի իրանական կողմից:
Տնտեսական առումով՝ այցը կարևորվեց, քանի որ բարձր մակարդակով երկու երկրների ղեկավարները քննարկեցին երկու պետությունների միջև հնարավոր տնտեսական փոխգործակցությունը, իսկ անվտանգության առումով շատ կարևոր է Իրանի հայտարարությունը Արցախի հարցում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Արման Իսրայելյանը:
Բանախոսն անդրադարձավ նաև նախագահի՝ թեհրանյան այցի հեռանկարներին և նշեց, որ Հայաստանն այսուհետ պետք է ակտիվացնի Իրանի հետ խորհրդարանական կապերը և արդեն ժամանակն է, որ խորհրադարանական դիվանագիտությունն ակտիվ աշխատի Իրանի խորհրդարանի՝ մեջլիսի հետ:
«2018 թվականից արդեն շահագործման կհանձնվի էլեկտրահաղորդակցման երրորդ գիծը և տնտեսական համագործակցություն կծավալվի Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ձևաչափով»,-ասաց իրանագետը՝ հավելելով, որ իրանական կողմի հետ մշտապես պետք է պահենք երկաթգծի շահագործման հարցը:
ԼՈւՐԵՐ.com-ն իրանագետից հետքրքրվեց՝ արդյոք Իրանի նախագահի, Իրանի ԱԳՆ-ի հայտարարություններն Արցախի խնդրի վերաբերյալ, ըստ որի, Արցախի հարցը կարող է կարգավորվել միայն քաղաքական ճանապարհով, ուղղված չէր Արդրբեջանին և Թուրքիային: «Իրանական կողմի հայտարարությունը, որ որևէ կերպ թույլ չեն տա տարածաշրջանում անվտանգության խախտում, նախևառաջ ուղղված էր իր հակառակորդ Սաուդիան Արաբիային, որը ռազմական լայն դաշինքի մեջ է Ադրբեջանի, Իսրայելի հետ: Սա մեսիջ էր նաև ահաբեկչական խմբավորումներին զինող Թուրքիային: Այս հայտարարությունով Իրանը նախ իր հակառակորդներին մեսիջ հղեց, և իհարկե, ակնարկեց նաև, որ Արցախի հարցում նույնպես պաշտպանելու է խնդրի խաղաղ կարգավորումը»,-ասաց Արման Իսրայելյանը:
Խոսելով Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունների մասին՝ բանախոսը նշեց, որ  դրանց վրա բացասական կանդրադառնա այն, որ Իլհամ Ալիևը չմասնակցեց Ռոհանիի երդմնակալության արարողությունը. «Սա փաստեց մեկ բան, որ այն ջերմ հարաբերությունները, գազատարի կառուցումը և նման այլ ծրագրերն ընդամենը ադրբեջանական կողմից ներկայացվող շոու էր: Իրանի նախագահը շատ հավասարակշռված հարաբերություններ է պահպանում այլ երկրների ղեկավարների հետ, բայց վստահ եմ, որ Ալիևի այս քայլն իր բացասական հետքը կթողնի այս երկու երկրների հարաբերությունների վրա»,-նշեց Արման Իսրայելյանը:
Աղավնի Սուքիասյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *