Ռուբեն Թաթուլյանի ընտանիքի կողմից տեղադրվեց խաչքար՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի (տեսանյութ)

timthumb (4)

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցառումներ են անցկացվել ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ՝ Ռուսաստանի Դաշնությունում։

Ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունեցել, մասնավորապես, Սոչի քաղաքում։

Ոգեկոչման արարողություններին մասնակցել է Սոչի քաղաքից ընտրված պատգամավոր Հովհաննես Չեպչյանը։ Վերջինիս խոսքով՝ ապրիլի 24-ը մեծ ողբերգության օր է․ «Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց Հայոց ցեղասպանությունը։ Մենք երբեք չենք մոռանա այդ իրադարձությունը, քանի որ մեզ մեր պապերն են պատմել, թե ինչպես է այդ ամենը եղել»։

Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են նաև Ադլեր քաղաքում․ այդ օրը հնչել են Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու զանգերը։

Եկեղեցու տարածքում սոչիաբնակ հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանի և նրա ընտանիքի աջակցությամբ տեղադրվել է խաչքար, որը նվեր է Թաթուլյան ընտանիքից՝ քաղաքին։

Պետդումայի պատգամավոր Անժելա Սելյուկովայի համոզմամբ՝ Թաթուլյան ընտանիքի այս քայլը շատ կարևոր է, քանի որ այն ևս մեկ անգամ փաստում է՝  պատմությունը չի մոռացվում։

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *