Ռուսական զորամասից անհետացած զինծառայողը դուրս էր եկել գնումներ կատարելու. ոստիկանությունը մանրամասներ է հաղորդել

timthumb (4)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրու 102-րդ ռազմաբազայից զինծառայող է փախել:

 

Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին դուրս է եկել գնումներ կատարելու և չի վերադարձել հանրակացարան: Ռուսական կողմը դիմել է ՀՀ ոստիկանություն: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում կատարելով Ոստիկանության Շիրակի մարզային վարչությանը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժից հայտնեցին, որ այս պահի դրությամբ որևէ տեղեկատվություն զորամասից հեռացած զինվորի մասին չեն կարող ասել, և գիտեն միայն այն, ինչ հրապարակել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Հիշեցնենք, որ Ոստիկանությունն այսօր հրապարակեց տեղեկատվություն այն մասին, որ ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում, դուրս է եկել զորամասից գնումներ կատարելու նպատակով և չի վերադարձել:

 

Դ. Լոշմանովի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 170 սմ, միջին կազմվածքով, հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ։

 

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, /0312/ 5-85-54, 3-18-61, 093-32-39-80 հեռախոսահամարներով։

 

Նշենք նաև, որ ռուս զինծառայողների անհետանալու դեպքեր նախկինում նույնպես գրանցվել են:

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *