Ռուսական պետությունը հաուստ է, բիզնեսը աղքատ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Former Armenian PM Hrant Bagratyan guest in Postscript press club

Former Armenian PM Hrant Bagratyan guest in Postscript press club

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսեր Հրանտ Բագրատյանը «Հորիզոն» հաղորդման շրջանակներում խոսեց ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից: Անդրադառնալով հարցին՝ ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Պոմպեոն երեկ Սենատում հայտարարեց, որ ընդլայնելու են պատժամիջոցները և ունեն այլ գործիքակազմ, արդյո՞ք ԱՄՆ-ն կանի այդպիսի բան, թե ոչ Բագրանտյանը պատասխանեց. «Ես կարծում եմ բանը չի հասնի միջուկային հարվածի: Բայց սանկցիաների խորացումը բացասական իմաստով ազդում է Ռուսաստանի տնտեսության վրա»:

Միացյալ նահանգները հարվածում է ռուսական ընկերության հսկաներին, դա լո՞ւրջ խնդիր է՝ հարցին ի պատասխան Բագրատյանն ասաց. «Իհարկե լուրջ խնդիր է: Թեև Ռուսաստանը պարտքեր չունի և պետությունը հաուստ է, բայց բիզնեսը աղքատ է: Այն բարձր աշխատավարձերը, որ տալիս է օրինակ Գազպրոմը և մյուս ընկերությունները, դրանք վարկունակ են, բայց նաև նրանց վարկավորման ծանրաբեռնվածությունը միշտ բարձրանում է: Թեև պետությունը պարտք չունի, բայց ռուսական բիզնեսն ունի մոտավորապես 600 միլիարդ դոլարի պարտք արտասահմանյան բանկերին, առանց դրա յոլա չի գնում: Բանկերից փողը վերցնում մյուս բանկերի փողերն է փակում, սա արդեն պրոբլեմ է: Իսկ սանկցիաները նշանակում են, որ իրենք զրկվել են այդ վարկավորումից»,- ասաց տնտեսագետը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *